Թուրքիա․ արժեզրկումը դուրս է եկել վերահսկողությունից։ Արդյո՞ք դա կարող է օգնել ընդդիմությանը
Թուրքիան խեղդվում է արժեզրկման մեջ։ Շատ փորձագետներ ասում են, որ գործընթացն անվերահսկելի է դառնում։
Միաժամանակ երկիրը պատրաստվում է կարևոր մունիցիպալ ընտրությունների, որոնք կայանալու են մարտի 31-ին։ Եվ արժեզրկումը դարձել է ընդդիմության հիմնական փաստարկներից մեկը նախընտրական արշավի ընթացքում։
Արդյո՞ք դա քաղաքական խաղ է նշանակում, թե՞ Թուրքիայում փոփոխություններ են սպասվում
•Աննախադեպ տնտեսական ճգնաժամ Թուրքիայում․ կարճ պատասխաններ՝ բոլոր հարցերին
•Թուրքիայում այլևս էվոլյուցիայի տեսություն չեն դասավանդում՝ այն փոխարինելով ջիհադի տեսությամբ
Բացասական առաջատարություն
Այսօրվա դրությամբ Թուրքիան աշխարհում առաջատար է արժեզրկման մակարդակով։ Թանկացումը վերաբերում է սննդամթերքի գրեթե բոլոր հիմնական տեսակներին, և այն լուրջ ճգնաժամ է առաջացրել հասարակությունում։
«Ի՞նչ են մեզ խոստացել։ Որ արժեզրկումը նվազելու է մինչև միանիշ թիվ։ Հասել ենք 2004թ-ի մակարդակին։ Քաղաքացիները շփոթված են», — հայտարարում է հիմնական ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Կըլըչդարօղլուն։
Թուրքիայի վիճակագրության կոմիտեի հաշվետվության համաձայն՝ երկրում սպառողական գները 2019թ-ի հունվարին նախորդ ամսվա համեմատ աճել են 1,06 տոկոսով։ Իսկ անցյալ տարվա նույն ժամանակահավտածի համեմատ՝ 20,35 տոկոսով։
Առավել շատ են աճել սննդամթերքի և ոչ ալկոհոլային ըմպելիքների գները՝ 6,43%։
Սաբոտա՞ժ, թե՞ իշխանությունների ոչ կոմպետենտություն
Ընդդիմությունն արժեզրկումը կապում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ոչ կոմպետենտության հետ։ Սակայն իշխանությունները հերքում են անգամ արժեզրկման փաստը և համարում, որ սննդամթերքի թանկացումը սաբոտաժի հետևանք է։
Ինչպե՞ս է արտահայտվում սաբոտաժը
Իշխող կուսակցության ներկայացուցիչներն ասում են, որ ձեռներեցները ֆերմերներից գնած գյուղատնտեսական արտադրանքը վաճառում են երեք անգամ ավելի թանկ և երկու նպատակ ունեն՝ ստանալ չարդարացված եկամուտ և ընտրություններից առաջ վարկաբեկել իշխանություններին ժողովրդի աչքերում։
Նախընտրական փուլում ճգնաժամը կանխելու և ժողովրդի աջակցությունը վերականգնելու համար կառավարությունը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով որոշակի միջոցներ է ձեռնարկում։ Դրանցից մեկը վերահսկվող վաճառքի կենտրոնների կազմակերպումն է։
Կարգավորվող վաճառքի կենտրոններ
Մինչ այս նման կենտրոնները, որտեղ միրգն ու բանջարեղենը շատ ավելի էժան է, քան շուկաներում, տարածված էին հիմնականում Անկարայում և Ստամբուլում։ Սակայն Էրդողանը հայտարարել է երկրի բոլոր 81 շրջաններում նման կենտրոններ բացելու մասին։
«Այդ կենտրոններից դժգոհ են հիմնականում ցանցային խանութները․․․ Նրանք ապրանք են վաճառում, որը ֆերմերից գնել են 2-3 լիրով [$0,4 — 0,6], 8-10 լիրով [$1,5-1.9]։ Մենք մեր կուսակցությունը ներկայացնող մունիցիպալիտետների հետ պայմանավորվել ենք և վերահսկվող վաճառքի կենտրոններ բացել․ և գները կրկնակի նվազել են», — ասել է նախագահը։
«Առևտրականները քավության նոխազ չեն»
Սակայն այս մոտեցումը վրդովեցրել է գործարարներին։
«Մենք քավության նոխազ չենք։ Մենք ջանասեր աշխատողներ ենք, որոնք աշխատում են օրական 20 ժամ առանց հանգստյան օրերի։ Առևտրականներին ներկայացնում են որպես «վատ տղաների» այն դեպքում, երբ հենց նրանք են ելքը ստեղծված իրավիճակից։ Սա ոչ այլ ինչ է, քան ժողովրդին մոլորեցնելու փորձ», — հայտարարել է Սոկե շրջանի Միրգ և բանջարեղեն վաճառողների միության ղեկավար Ումիթ Ջոշգունը։
Նա համարում է, որ Անկարայի շուկայում առևտրականները պետք է կազմակերպված կառույց ստեղծեն իրենց պաշտպանելու համար։
Թույլատրված քանակը՝ մեկ կիլոգրամ էժան ապրանք
Կարգավորվող առևտրի կեկնտրոնների բացմանը զուգահեռ որոշ ցանցեր նույնպես նվազեցրին գները։ Սակայն էժան ապրանքն իրացվում է սահմանափակ քանակությամբ։
2019թ-ի սկզբին կարգավորվող վաճառքի կենտրոններում կարելի էր ոչ ավել, քան 3կգ միրգ ու բանջարեղեն գնել։ Իսկ փետրվարի վերջին դարձավ միինչև մեկ կիլոգրամ կարտոֆիլ, սոխ և լոլիկ, որոնք այստեղ վաճառվում են շուկայականից ցածր գներով։
Այդ սահմանափակումների պատճառով մարդիկ ամեն օր են այցելում այդ կենտրոններ և ժամերով հերթ կանգնում։
Ընդդիմադիր գործիչ Քեմալ Կըլըչդարօղլուն կարգավորվող գներով կենտրոնների ստեղծման գաղափարը «քաղաքացիների հանդեպ ծաղր» է անվանել և հայտարարել, որ արժեզրկումը հնարավոր է հաղթահարել միայն տնտեսության զարգացմամբ։
Եվս մեկ մեղավոր՝ դոլարի փոխարժեքը
DW Türkce-ը վերջերս պատմել է, որ թանկացման գլխավոր պատճառը Թուրքիայի գյուղատնտեսության կախվածությունն է արտասահմանյան շուկայից։
Տրամաբանությունը հետևյալն է։
Թուրքիան վառելիք, էլեկտրաէներգիա, պարարտանյութեր, հացահատիկ և եգիպտացորեն է ներկրում։ Փոխվում է դոլարի փոխարժեքը, աճում են ներկրվող ողջ ապրանքի գները։ Հետևաբար, աճում են ֆերմերների ծախսերը։
Ի պատասխան իշխանությունները նվազեցնում են ներկրման հարկերն ու երբեն էլ ընդհանրապես չեղարկում դրանք։
Սակայն փորձագետների մեծ մասն ասում է, որ թանկացման խնդիրը նման կերպ հնարավոր չէ լուծել։
Ի՞նչ են ասում միջազգային կազմակերպությունները
Թուրքիայում ՄԱԿ պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի տեղակալ Այշեգյուլ Սելըշըքը կարծում է, որ Թուրքիայում գյուղատնտեսական հատվածի գլխավոր խնդիրներից մեկն արտադրողների կազմակերպությունների թուլությունն է։
Այշեգյուլ Սելըշըքը համաձայն է, որ գյուղմթերքի գները ֆերմերներից մինչև շուկաների վաճառասեղաններ չափազանց շատ և չարդարացված կերպով աճում են։ Սակայն, ըստ նրա, գնման և իրացման գների միջև տարբերությունը պետք է կարգավորվի զարգացման բնական գործընթացով, այլ ոչ թե պետության կողմից արհեստական կարգավորմամբ։
Թուրքիայում գյուղատնտեսության զարգացման համար կա ողջ անհրաժեշտ օրենսդրական բազան, կարծում է Սելըշըքը։ Միակ բանը, որ անհրաժեշտ է, ըստ նրա, մանր ֆերմերներին պետության աջակցություն տրամադրելն է կամ դեպի շուկա ուղիղ ելք ապահովելը։ Գներն այդ դեպքում ինքնուրույն են կարգավորվում։
Ի՞նչ են ասում փորձագետները
Գների աճն ու կարգավորվող առևտրի կենտրոնների ի հայտ գալը որպես այն կանխելու միջոց ակտիվորեն քննարկվում է սոցիալական ցանցերի թուրքական հատվածում։
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախկին նախագահ Ջեմ Թոքերը Թվիթերում գների կարգավորման գործընթացը համեմատել է կոմունիզմի հետ․
«Եթե այն հաջողի, կանհետանան արտադրողները, որոնք հարկ են վճարում և ապրանք վաճառում եկամուտ ստանալու համար։ Այդ ժամանակ էժան, բայց սահմանափակ մթերքը կլինի ոչ թե այլընտրանք, այլ հարկադիր միջոց»։
Իսկ տնտեսական հարցերի հայտնի փորձագետ Օզգյուր Դեմիրթաշը Թվիթերում գրել է․
«Պետության միջամտելու և արժեզրկման աճը կանգնեցնելու փորձը նման է ոտքի կոտրվածքը ցավազրկողով բուժելուն»։