Թուրքիայում 227 դատավոր և դատախազ է հեռացվել աշխատանքից
Եվս 227 դատավոր և դատախազ է Թուրքիայում հեռացվել աշխատանքից՝ արդարադատության բարձրագույն կարգավորող մարմնի որոշմամբ: Հեռացմանպատճառը նրանց հնարավոր կապն է Ֆեթուլլահ Գյուլենի հետ, որին թուրքական իշխանությունները մեղադրում են նախորդ տարվա մառանը պետականհեղաշրջման փորձի համար:
Նախորդ տարվա հուլիսին ավելի քան 3800 դատավոր և դատախազ է աշխատանքից հեռացվել: Իշխանությունների որոշմամբ՝ նրանցից 200-ը վերականգնվել են իրենց պաշտոնում, մնացածների մեծ մասը քննության տակ է, հաղորդում է Hurriyet պարբերականը:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Թուրքիայի իշխանությունները աշխատանքից ազատել են մոտ 4,5 հազար պետծառայողի: Նրանք բոլորը կասկածվում են Գյուլենի հետ կապի համար: Նրանց մեծ մասը կրթության ոլորտի աշխատակիցներ են:
- Ավելի վաղ հեղաշրջման փորձին հետևած զտումների շրջանակներում Թուրքիայի իշխանությունները կալանավորել են ավելի քան 40 հազար մարդ, ինչպես նաև աշխատանքից ազատել ենմոտ 100 հազար պետծառայող: Նրանց բոլորին մեղադրում են Գյուլենի հետ կապի համար: Զտումների զոհերի թվում են բազմաթիվ ուսուցիչներ, ոստիկաններ, դատավորներ և լրագրողներ:
- Ֆեթուլլահ Գյուլենը գրող է, նախկին իմամ և քարոզիչ, որը ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում: Գյուլենը ողջ աշխարհում դպրոցների ևհամալսարանների ցանց է հիմնել: 2008թ-ին Prospect և Foreign Policy միջազգային պարբերականները նրան ամենաազդեցիկ ինտելեկտուալ ենճանաչել:
- Գյուլենը դեմ է արտահայտվում կրոնական էքստրեմիզմի և իսլամի քաղաքականացմանը: Նա ավանդական թուրքական իսլամ է քարոզում ևայն դիտարկում է որպես ապրումակցման և սոցիալական աջակցության կրոն: Նա այլ դավանանքների և մարդկանց հետ այլ տեսանկյունիցերկխոսության կողմնակից է:
- 2014թ-ին թուրքական դատարանը Գյուլենին իշխանության զավթման մեղադրանքով կալանավորելու թույլտվություն է տրամադրել:
- 2016թ-ի մարտին Էրդողանը Գյուլենին մեղադրեց Թուրքիայի քրդերով բնակեցված հարավ-արևելյան շրջանում անկարգություններ կազմակերպելու համար: Նույն տարվա հուլիսինիշխաանությունները նրան մեղադրեցին պետական հեղաշրջման փորձի կազմակերպման համար:
Ֆեթուլլահ Գյուլենի և նրա շարժման մասին JAMnews-ի մանրամասն անդրադաձն՝ այստեղ: