Թուրքական իշխանություններին նախկինի պես թույլ չեն տալիս Գերմանիայում թուրքերի համար միջոցառումներ անցկացնել
Մարտի 7-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի ելույթը Համբուրգում տեղի ունենալիք ցույցին չեղարկել են անվտանգության նկատառումներով: Քաղաքային իշխանությունները պնդում են, որ այն դահլիճը, որտեղ պլանավորվում էր անցկացնել ացիան, փակել են հակահրդեհային ազդանշանային համակարգի անսարքության պատճառով:
Համբուրգը դարձել է 4-րդ քաղաքը, որտեղ չեղարկվել են թուրք պաշտոնյաների՝ ի աջակցություն Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների ելույթները, հաղորդում է Գերմանական ալիքը: Մերժումների շարքի առթիվ վրդովմունք հայտնել մարտի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը հայտարարել է, որ «Գերմանիան արդեն շեղվել է ժողովրդավարության ճանապարհից, նրա արտաքին պրակտիկան ոչ մի ընդհանուր բան չունի ժողովրդավարության հետ և անգամ համեմատելի է նացիստական ռեժիմի հետ»:
Այդ հայտարարությունը վրդովել է Բեռլինին: Ինչպես հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Թուրքիայի նախագահի խոսքերը «որևէ արդարացում չունեն»: Նա նշել է, որ Էրդողանի հայտարարությունը «միայն գռեհկացնում է նացիստների հանցագործություններից տուժած մարդկանց անտանելի տառապանքները»:
Միաժամանակ Գերմանիայի առաջնորդը խոստովանել է, որ Բեռլինն ու Անկարան լուրջ տարաձայնություններ ունեն մասնավորապես մամուլի ազատության հարցերով և Die Welt գերմանական պարբերականի թղթակից Դենիզ Յուսելի կալանավորման պատճառով:
Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն, որը կուժեղացնի նախագահական իշխանությունը, կկայանա ապրիլի 16-ին: Գերմանիայում մոտ 1.4 մլն թուրք է ապրում, որոնք հանրաքվեին ձայնի իրավունք են ունենալու: Ինչի կապակցությամբ էլ թուրքական կառավարությունը միջոցառումներ է պլանավորել Գերմանիայում ի աջակցություն սահմանադրական փոփոխությունների: