Թբիլիսին և ևս 6 քաղաք, որտեղ արժե ներդրում անել 2018-ին
Վրաստանի մայրաքաղաքը ներառվել է առավել դինամիկ և ներդրողների համար գրավիչ մեգապոլիսների ցանկում՝ ըստ Spaces ամսագրի վարկածի, որը մասնագիտանում է անշարժ գույքի ուղղությամբ:
- Տորոնտո, Կանադա
Sidewalk Labs ընկերությունը մտադիր է 2018թ-ին Տորոնտոյում սեփական մինի-քաղաք կառուցել: Պլանավորվում է, որ «խելացի» թաղամասը «տրանսպորտային ոլորտում ամենանոր տեխնոլոգիաների համար փորձարկումների պոլիգոն» կդառնա: Կանադայի վարչապետի խոսքով՝ այդ նախագիծը հետագայում թույլ կտա «կառուցել մաքուր, կանաչ և ադապտացված քաղաքներ»:
Թաղամասի տարածքում երթևեկելու են առանց վարորդի երթուղայիններ, իսկ հեծանվուղիների զարգացած համակարգը թույլ կտա հրաժարվել ավտոմեքենաներից: Տորոնտոյում ավարտվել է Օնտարիո թագավորական թանգարանի վերակառուցումը, իսկ դա նշանակում է, որ այն պատրաստ է այցելուներ ընդունել:
- Մասկատ, Օման
Մասկատը համատարած ժամանակակից շինարարության զոհ չի դարձել, ինչպես դա տեղի է ունեցել Մերձավոր Արևելքի այլ քաղաքների հետ: Օմանի մայրաքաղաքում համեստ ժամանակակից շենքերը շատ լավ համադրվում են պատմական, հաճախ կրոնական կառույցների հետ:
Մասկատում մեծ օդանավակայան է կառուցվում, ինչը պետք է ապագայում նպաստի քաղաքի տրանսպորտային հասանելիության, հետևաբար նաև՝ զբոսաշրջիկների թվի աճին:
- Դանդի, Շոտլանդիա
Դանդին երբեմնի խոշոր արդյունաբերական քաղաք է, սակայն քսաներորդ դարի երկրորդ կեսին այն անկում ապրեց: Դա ստիպեց տեղի կառավարությանը վերանայել քաղաքի զարգացման պլանն ու այն մշակութային կենտրոն դարձնել:
2001թ-ից Դանդիում նոր թանգարաններ, համերգասրահներ և գրադարաններ սկսեցին բացվել: Քաղաքի իշխանությունները հույս ունեին մասնակցել «Եվրոպայի մշակութային մայրաքաղաք 2023»-ի մրցույթին, և միայն «Բրեքսիթը» թույլ չտվեց դա անել:
Դանդիում միանգամից մի քանի թանգարան կա, որոնք գրավում են կերպարվեստի սիրահարներին:
- Փարիզ, Ֆրանսիա
Էմանուել Մակրոնն արդեն մեկ տարի է, ինչ Ֆրանսիայի նախագահն է: Նա շեշտը դնում է փոքր բիզնեսի և նորարարական տեխնոլոգիաների զարգացման վրա:
Դա արտացոլվում է նաև Փարիզի վրա: Ամռանը քաղաքում խոշորագույն քովորքինգ է բացվել: Նախկին երկաթուղային դեպոյի տարածքը ներառում է ավելի քան հազար ստարտափների թիմերի համար սարքավորումներով հագեցած աշխատավայրեր:
Աշնանը Ֆրանսիայի մայրաքաղաքում բացվել է Իվ Սեն Լորանի թանգարանը: Այն գտնվում է լեգենդար մոդելիերի նախկին ատելիեում:
- Տոկիո, Ճապոնիա
Ընդամենը երկու տարուց Տոկիոյում ամառային Օլիմպիական խաղերն են կայանալու: Քաղաքը հիմա ադեն ակիվորեն պատրաստվում է մրցաշարին. թանկարժեք մարզադաշտեր և նոր բնակելի համալիրներ են կառուցվում:
Աշնանը Ճապոնիայի մայրաքաղաքում բացվել է հայտնի նկարչուհի Յաոյ Կուսամայի թանգարանը: Այն անվանում են «Ինստագրամի օգտատիրոջ երազանք»:
- Թբիլիսի, Վրաստան
Վերջին տարիներին Վրաստանի մայրաքաղաքը ավելի ու ավելի գրավիչ վայր է դառնում գրեթե բոլոր ստեղծագործ մասնագիտությունների ներկայացուցիչների համար: Երաժիշտները, նկարիչները, կինեմատոգրաֆիստները Թբիլիսի են գալիս: Բոլորովին վերջերս քաղաք է այցելել հայտնի ռեժիսոր Դևիդ Լինչը և տեղի իշխանությունների հետ քննարկել Թբիլիսիում կինոկենտրոն բացելու հնարավորությունը:
Թբիլիսի այցելող զբոսաշրջիկնռրի տարեցտարի աճող թիվն այն բանի վկայությունն է, թե որքան հյուրընկալ է քաղաքն ու դրա բնակիչները: Բացի հիասքանչ բնությունից, որն այստեղ միշտ է եղել, քաղաքին թարմ տեսք են տալիս նաև ենթակառուցվածքները:
Թբիլիսիի նոր քաղաքապետ, նախկինում ականավոր ֆուտբոլիստ Կախա Կալաձեն 2018թ-ին 334 մլն դոլար բյուջեն է տնօրինելու: Այդ գումարը հաշվարկված է, առաջին հերթին, քաղաքի տրանսպորտային համակարգի զարգացման և բարեկարգման համար:
- Սան Միգել դե Ալիենդե, Մեքսիկա
Ողջ աշխարհի զբոսաշրջիկները Սան Միգել դե Ալիենդեն համարում են Երկրի լավագույն վայրերից մեկը: Քաղաքը լի է ճարտարապետության հուշարձաններով, որոնց մեծ մասը ներառված է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:
Ամեն տարի Սան Միգել դե Ալիենդեում բազմաթիվ փառատոններ են անցկացվում: Այս տարի քաղաքի տոների առանց այդ էլ մեծ քանակը կհամալրվի մարտին կայանալիք Երջանկության համաշխարհային տոնով: