«Թատրոն տանիքում»․ ինչպես երազանքները իրականություն դարձան։ Տեսաբլոգ Հայաստանից
Թատրոն տանիքում․ Հայաստանում մի խումբ երիտասարդ դերասաններ գտել են պատասխանը՝ ինչպե՞ս բեմադրել ներկայացում, ունենալ հանդիսատես, եթե չունես քո բեմը։
Երևանյան բարձրահարկ շենքի տանիք, 30-ականների ջազ, տաք ծածկոցներ ու գինի: Մինչ հանդիսատեսը հիանում է մայր մտնող արևով, քիչ-քիչ վառվում են լույսերը, ներկայացումը սկսվում է: