Զոհվածներին խղճալու իրավունք
Սոցկայքերի ադրբեջանցի օգտատերերի շրջանում փարիզյան ահաբեկչությունը էմոցիոնալ արձագանք է առաջացրել:
Ինչպես և մնացած բոլոր աղետներից հետո ադրբեջանական համացանցը կիսվել է երկու ճամբարի՝ մարդիկ, ովքեր սգում են, և մարդիկ, ովքեր քննադատում են սգացողներին:
Քննադատների փաստարկները շատ բազմազան են:
Ֆրանսիան մուսուլմանական երկիր չէ
«Մուսուլմանական երկրներում ամեն օր հարյուրավոր ու հազարավոր խաղաղ բնակիչների են սպանում (այդ թվում՝ ծերերին, երեխաներին ու կանանց), իսկ դուք թքած ունեք: Իսկ հիմա սոցկայքերի ձեր նկարները ֆրանսիական դրոշով են: Բացարձակ խիղճ չունե՞ք, ինչ է: Տղամարդ եղե՛ք»:
Իրենք են մեղավոր
«Երբ արևմտյան հեգեմոնները այս ԻԼԻՊյան թոհուբոհը սկսեցին (ոչ մեկի համար դա գաղտնիք չէ), նրանք պետք է հասկանային, որ երբևէ նման բանի առջև են կանգնում, այն տարածվելու է ու խորտակել հենց իրենց»:
«Սարկոզիի, Օլանդի ու մնացածների խոսքերն ու գործողությունները Ֆրանսիայի ձայնն են: Դրանք բոլորը ‘մեծամասնության ձայնն են’: Ֆրանսիայի բնակչության մեղքն այն է, որ իր ընտրյալը նման քաղաքականություն է վարում: Դրա համար էլ նրանց հիմա սպանում են»:
Իսկ Խոջալո՞ւն
«Հետաքրքիր է, երբ են ֆրանսիացիները ծաղիկ դրել Ադրբեջանի դեսպանատան մոտ: Միգուցե հարյուրավոր ադրբեջանցիների դեմ Խոջալուում կատարված հայկական ահաբեկչության ժամանա՞կ: Միգուցե այն ժամանակ, երբ շենքում հրդե՞հ էր, որն անմեղ մարդկանց կյանքեր խլեց: Ե՞րբ»:
Հակառակ թիմի մեկնաբանությունները նմամ բազմազանությամբ աչքի չէին ընկնում:
«Մի՛ մտեք Ֆեյսբուք այս օրերին, մի՛ կարդացեք մեկնաբանությունները, ձեզ մի՛ աղտոտեք:
Իմ էջում կարծես ադեկվատ ու ոգով ինձ մոտ մարդիկ են գրում, բայց մերթընդմերթ հիմար գրառումներ են հայտնվում:
‘Ահաբեկչությունը կրոն չունի’
‘Այս ամենը մուսուլմաններին վարկաբեկելու համար է’
‘Ֆրանսիացիներին տեղն է, իսկ ի՞նչ էին սպասում’
‘128 մարդ:
128 մարդ է մահացել:
Ձայններդ կտրեք վերջապես»:
Ծաղիկներ՝ Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան մոտ