ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն հաստատել է Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմը
Կիսվել
Կիսվել
ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն (COREPER) փետրվարի 22-ին հաստատել է Վրաստանի քաղաքացիների համար Շենգենյան տարածքում առանց վիզայի ռեժիմի սահմանումը: Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանի բրյուսելյան թղթակից Ռիկարդ Յոզվյակը:
ԵՄ երկրների դեսպանները կողմ են հանդես եկել առանց վիզայի ռեժիմի ժամանակավոր կասեցման մեխանիզմին, որը նախապայման է Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի ուժի մեջ մտնելու համար: Կոմիտեի որոշումից հետո մնում է ևս երեք ընթացակարգ:
Երկուշաբթի օրը՝ փետրվարի 27-ին, կարգավորումը պետք է հաստատի նաև ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը, ինչից հետո այն կստորագրեն Եվրախորհրդարանի նախագահը և ԵՄ խորհրդի նախագահը: Համապատասխան փաստաթուղթը կհրապարակվի պաշտոնական ամսագրում, ինչից հետո այն ուժի մեջ կմտնի 20-օրյա ժամկետում:
Ինչպես հայտնել է Ռիչարդ Յոզվյակը, մինչև փետրվարի վերջ նախատեսվում է նաև ժամանակավոր կասեցման մեխանիզմի քվեարկությունը և դրա հաստատումը ԵՄ խորհրդի կողմից: Սպասվում է, որ Վրաստանի համար առանց վիզային ռեժիմն ուժի մեջկմտնի մարտի վերջին-ապրիլի սկզբին: Փետրվարի 2-ին Եվրոպական խորհրդարանը 553 ձայնով կողմ է քվեարկել Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի սահմանմանը:
Ով և ինչպես կարող է օգտվել առանց վիզայի ռեժիմից.
Վրաստանի քաղաքացիներն իրավունք կունենան գտնվելու Շենգենյան գոտում (այդ թվում՝ Շենգենյան գոտի մտնելու հավակնորդերկրների տարածք՝ Ռումինիա, Բուլղարիա, Կիպրոս, Խորվաթիա) առանց վիզայի 90-180 օր, ինչպես նաև՝ Շենգենյան մի երկրից մյուսըտեղափոխվելու:
90 օրից ավել մնալու դեպքում Վրաստանի քաղաքացին դուրս կբերվի Շենգենյան գոտուց, կձերբակալվի ու կվերադարձվի Վրաստան: Իսկ արդյունքում Վրաստանի քաղաքացին 5 տարի չի կարողանա օգտվել վիզային ռեժիմի ազատականացման արտոնություններից:
Առանց վիզայի ռեժիմից օգտվելու համար Վրաստանի քաղաքացին պետք է ունենա կենսաչափական տվյալներով անձնագիր, ֆինանսական ապահովվածությունը հաստատող փոաստաթուղթ, հետադարձ տոմս ու հյուրանոցի ամրագրում: Վրաստանի քաղաքացինայս փաստաթղթերը ներկայացնում է անմիջապես սահմանին, այլ ոչ թե հյուպատոսարանում:
Վիզային ռեժիմի ազատականացումը չի վերաբերում աշխատանքային միգրանտներին ու երկարաժամկետ կրթական վիզաներին: Նմանտեսակի վիզա ստանալու համար Վրաստանի քաղաքացին պետք է դիմի հյուպատոսություն:
Ո՞ր դեպքերում առանց վիզայի ռեժիմը կարող է կասեցվել
Եթե Վրաստանը չհամագործակցի ռեադմիսիայի հարցում (Վրաստանից ԵՄ մեկնած և արտաքսման ենթարկվածսեփական և արտասահմանյան քաղաքացիների ընդունում):
Եթե զգալիորեն աճի ապաստան փնտրողների թիվը
Եթե զգալիորեն աճեն ԵՄ սահմաններն ապօրինի հատելու դեպքերը: