ԵՄ երկրների հետ առանց վիզայի ռեժիմը Վրաստանի համար ուժի մեջ կմտնի մարտի վերջում
Բրյուսելում՝ Եվրախորհրդարանի շենքում, կայացած հանդիսավոր արարողությանը կարգավորում է ստորագրվել, որը Վրաստանի քաղաքացիների համարառանց վիզայի կարճաժամկետ մուտքեր է նախատեսում Շենգենյան գոտի: Փաստաթուղթը ստորագրել են Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին ևԵՄ նախագահող երկիր Մալթայի խորհրդարանական քարտուղար Քրիս Ագուիսը:
Ստորագրմանը ներկա էր Վրաստանի կառավարական պատվիրակությունը վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ:
Կարգավորումը մի քանի օրվա ընթացքում հրապարակվելու է ԵՄ օրենսդրական ամսագրում, որից հետո Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմն ավտոմատ ուժի մեջ է մտնելու 20 օրվա ընթացքում:
Ով և ինչպես կարող է օգտվել առանց վիզայի ռեժիմից.
- Վրաստանիքաղաքացիներն իրավունք կունենան գտնվելու Շենգենյան գոտում (այդթվում՝ Շենգենյան գոտի մտնելու հավակնորդ երկրների տարածք՝ Ռումինիա, Բուլղարիա, Կիպրոս,Խորվաթիա) առանց վիզայի 90-180 օր, ինչպես նաև՝ Շենգենյան մի երկրից մյուսը տեղափոխվելու:
- 90 օրիցավել մնալու դեպքում Վրաստանի քաղաքացին դուրս կբերվի Շենգենյան գոտուց, կձերբակալվի ու կվերադարձվի Վրաստան: Իսկ արդյունքում Վրաստանի քաղաքացին 5տարիչի կարողանա օգտվել վիզային ռեժիմի ազատականացման արտոնություններից:
- Առանցվիզայի ռեժիմից օգտվելու համար Վրաստանի քաղաքացին պետք է ունենակենսաչափական տվյալներով անձնագիր, ֆինանսական ապահովվածությունըհաստատողփոաստաթուղթ, հետադարձ տոմս ու հյուրանոցի ամրագրում: Վրաստանիքաղաքացին այս փաստաթղթերը ներկայացնում է անմիջապես սահմանին, այլ ոչ թեհյուպատոսարանում:
- Վիզայինռեժիմի ազատականացումը չի վերաբերում աշխատանքային միգրանտներին ուերկարաժամկետ կրթական վիզաներին: Նման տեսակի վիզա ստանալու համարՎրաստանի քաղաքացին պետք է դիմի հյուպատոսություն:
Ո՞ր դեպքերում առանց վիզայի ռեժիմը կարող է կասեցվել
- ԵթեՎրաստանը չհամագործակցի ռեադմիսիայի հարցում (Վրաստանից ԵՄ մեկնած ևարտաքսման ենթարկված սեփական և արտասահմանյան քաղաքացիների ընդունում):
- Եթեզգալիորեն աճի ապաստան փնտրողների թիվը
- Եթեզգալիորեն աճեն ԵՄ սահմաններն ապօրինի հատելու դեպքերը: