Եղբայրական գերեզմաններ Իրանում՝ կորոնավիրուսից մահացածների համար․ արբանյակից արված լուսանկարներ
Տեսանյութը՝New York Times/Reuters–ի, թարգմանություները հայերեն՝ JAMnews–ի
Համացանցում հայտնվել են Իրանի Ղոմ քաղաքում եղբայրական գերեզմանների՝ արբանյակից արված լուսանկարները․դրանք ի հայտ են եկել 2020 թ–ի փետրվարի վերջին՝ կորոնավիրուսի բռնկման ժամանակ, գրում է The Guardian–ը։
Լուսանկարներում երկու փոս է՝ մինչև հարյուր մետր ընդհանուր երկարությամբ։

Այսպիսով՝ ինչպես կարծում են շատերն աշխարհում և երկրում, հաստատվում են վատագույն մտավախությունները համաճարակի մասշտաբների վերաբերյալ՝ կառավարությունը թաքցնում է տվյալները։ Ըստ պաշտոնական տվյալների՝ մարտի 13–ին երկրում հիվանդների թիվը հասել է 10,075-ի, նրանցից 429–ը մահացել է։
Իրանում կորոնավիրուսի բռնկումը սկսվել է հենց այդ սուրբ քաղաքից։ Փետրվարի 24–ին տեղի պատգամավոր Ահմադ Ամիրաբադի Ֆարահանին կառավարությանը մեղադրել էր, որ այն թաքցնում է համաճարակի իրական մասշտաբները։
Իրանի առողջապահության փոխնախարար Իրաժ Հարիրչին նույն օրը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ կտրականապես հերքել էր մեղադրանքները։ Հաջորդ օրն արդեն պարզվել էր, որ Հարիրչին նույնպես վարակվել է Covid-19 վիրուսով։
Այդ օրվանից կորոնավիրուսի հետևանքով Իրանում մահացել է երկու բարձրաստիճան պաշտոնյա։ Եվս մի քանիսը վարակվել է, որքան հայտնի է, նրանց կյանքը վտանգված է․ իրանական ղեկավարության բարձրաստիճան պաշտոնյաները հատկապես խոցելի են հիմնականում տարեց լինելու պատճառով։
• Կորոնավիրուս․ պանդեմիա է հայտարարվել։ Ի՞նչ է դա նշանակում և ի՞նչ սպասել
• Կորոնավիրուս․ այլևս ոչ մի գրկախառնություն, ողջույնները՝ միայն արմունկներով և կոշիկներով։ ՏԵՍԱՆՅՈՒԹ