Եթե տուն չունեք
Մոտենում եմ վուշե վրաններին ու մեխանիկորեն հաշվում դրանք. մեկ, երկու, երեք, այստեղ տասնյակ վրան կա, մի ողջ քաղաք է սա: Վրանային քաղաքի բնակիչներից մեկը դրսում ինչ-որ բան է անում. ինչ-որ մեկը ծխում է, ահա մի կին լվացք է փռում, և այն ծածանվում է քամուց:
Ցուրտ է: Ինձ թվում էր վրանում պետք է նույնքան ցուրտ ինի, որքան դրսում է, բայց ոչ, զարմանքով նկատում եմ, որ այստեղ ապրել կարելի է: Բարև ձեզ, ես ձեր անկոչ հյուրն եմ: Առաջ անցնելով՝ նշեմ, որ ինձ շատ ջերմ դիմավորեցին և թույլ տվեցին մի քիչ նկարել: Սա Պավլեն է: Նա վրանային քաղաքում արդեն երրորդ տարին է ապրում: “Դե ոնց ենք ապրում. Մեկ միջատներն են կծում, մեկ՝ մոծակները, պատմում է Պավլեն, բայց ես այստեղի ղեկավարությունից դժգոհ չեմ: Ավել լավ է սա, քան ոչինչ“:
Պավլեի և մնացած անտունների կյանքում “ոչինչ էլ է եղել. Վրանային քաղաքը բացվել է միայն 2013թ.: Այդ ժամանակվանից քաղաքի բնակիչները ջեռուցում, էլէկտրաէներգիա, հիգիենայի պարագաների նվազագույն քանակը և օրը երկու անգամ ուտելու հանրավորություն ունեն: Դա արդեն քիչ չէ մարդու համար, ով ոչինչ չունի:
Վրանում ավելորդ ոչինչ չի լինում, այստեղ երախտագիտությամբ են ընդունում առաջարկվածը՝ և օգտագործած հագուստը, որ բերում են հարակից բնակելի միկրոշրջանների բնակիչները, և մթերք, որ երբեմն բերում են ռեստորանների տերերը: Եվ այլն:
Երբեմն վրանների բնակիչներին հոգեբան է այցելում, բայց նրանց անկեղծ զրույցի տրամադրելն այդքան էլ հեշտ չէ:
Վրանային “ղեկավարությունը ձգտում է բոլորի հետ ընկերություն անել, բայց դա ոչ միշտ է ստացվում, օրինակ, հաճախ ալկոհոլի պատճառով կոնֆլիկտներ են առաջանում. Ալկոհոլային խմիչքներ օգտագործելը վրաններում արգելվում է, բայց միշտ գտնվում են մարդիկ, որ ուզում են այդ օրենքը խախտել:
Մանանան այստեղ ամուսնու հետ է ապրում: Նրանք երեխաներ էլ ունեմ. ծնողներն այցելում են նրանց շաբաթը երկու անգամ և հույս ունեն, որ կարող են վերամիավորվել նրանց հետ, երբ վրաններից տեղափոխվեն հանրակացարան:
ԱՆտունների համար հանրակացարանը Թբիլիսիի քաղաքապետարանն է կառուցում: Շինարարությունը շատ շուտով պետք է ավարտվի՝ մինչև տարվա վերջ, սակայն հնարավոր տեղափոխման հանդեպ վրանների բնակիչների վերաբերմունքը տարբեր է: Մանանան ամուսնու հետ միայն տեղափոխվելու մասին են երազում, իսկ Պավլեն ասում է, որ կնախընտրի կրկին փողոցում գիշերել: Նման վերաբերմունքի պատճառները տարբեր են և ոչ միշտ են նշվում, օրինակ, շատերին դուր չի գալիս, որ հանրակացարանը քաղաքից դուրս է կառուցած՝ Լիլո ավանում:
Վրաստնում անտուններին օգնելու համար պետք է շատ ջանքեր գործադրել: Օրինակ, նրանց չեն կարողանում ներառեն պետական սոցիալական ծրագրերի մեջ. փողոցում ապրողները, որպես կանոն, փաստաթուղթ չեն ունենում:
Ներկա պահին Վրաստանում փողոցում ապրող մարդկան քանակի վերաբերյալ տվյալների համապատասխան բազա կամ իրատեսական վիճակագրություն չկա: Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան իր հայտարարություններից մեկում նշել է, որ Թբիլիսիում մոտավորապես 300 անտուն կա: Եվ, ըստ ամենայնի, այդ ցուցանիշը բավականին իջեցված է:
Վրացական օրենսդրությունը տեղի քաղաքապետարանների պատասխանատվությանն է թողնում անտուններին օգնություն ցուցաբերելու հարցը: Վրաստանի ժողովրդական պաշտպանը կարծում է, որ այդ ոլորտում շատ քիչ բան է արվում: Պարզապես Վրաստանում չկա պետական քաղաքականություն, որն ուղղվծ լինի անտուն մարդկանց կյանքը բարելավելուն:
“Պետությունն անտուն մարդկանց տվյալների ընդհանուր կամ տարածքային բազա չունի: Չկան օրենսդրական երաշխիքներ, որոնք կապահովեն բնակչության այդ խմբին հասանելիք նվազագույն սոցիալական արտոնություններ, — սա հատված է մի քանի ամիս առաջ համապատասխան հաշվետվության ներկայացման ժամանակ ժողովրդական պաշտպանի ելույթից: