Գերմանիայից բժիշկներ են ժամանել Հայաստան
Հուլիսի 16-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 554-ով և դարձել 33 559:
Մահացել է ևս 15 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 607-ի։
Առողջացել է ևս 583 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 21 931։ Շարունակում են բուժում ստանալ 10 832-ը։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 141 410 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 2 190:
Գերմանիան և Եվրոպական միությունը՝ Հայաստանի հետ համատեղում են ջանքերը նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Այդ կապակցությամբ Հայաստան է ժամանել Գերմանիայի Միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնի և գերմանական «Կարիտաս»-ի կողմից գործուղված 16 անդամից բաղկացած բժշկական թիմը:
Դա շտապօգնության բժիկների, բուժքույրերի, արհեստական շնչառության մասնագետների, ինտենսիվ թերապիայի անձնակազմի և ախտահանման միջոցների արտադրության մասնագետների խումբ է:
Գերմանացի մասնագետներն իրենց հետ բերել են 2000 հավաքածու պաշտպանիչ սարքավորում, անձնական պաշտպանիչ սարքավորումներ, թթվածնի խտանյութեր, ռենտգենյան սարք և դեղորայք:

Երկու շաբաթվա ընթացում գերմանացի բժիշկները Հայաստանի մի քանի հիվանդանոցներում կաջակցեն հայ բժիշկներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին, կկիսվեն այս ոլորտում իրենց երկրի փորձով: