Գեորգի Ծագարելի, Թբիլիսի
Թբիլիսցի լուսանկարիչ Գեորգի Ծագարելիի «Իմ խորհրդային անցյալից» շարքը. պատմություն երրորդ
Վրաստանում նշվող վերջին պրոլետարական տոներից մեկի ժամանակ ես աշխատում էի երիտասարդական թերթում, հանձնարարություն ստացա գալիք միջոցառման մասին ռեպորտաժ պատրաստել:
Այդ ձանձրացնող տոները, որոնք մեզ շրջապատում էին մանկությունից և ուրախացնում էին միայն մանուկ հասակում, որպես սովորական մի իրադարձություն էին ընկալվում, և այն լուսանկարելու միտքն ինձ մոտ որևէ ոգևորություն չէր առաջացնում:
Այնուամենայնիվ, նախորդ օրը մամուլի համար անցագիր ստանալուց հետո վաղ առավոտից Հանրապետության հրապարակում տեղ զբաղեցրի: Չէի ասի, թե ձանձրանում էի, զորքերի շքերթն ու աշխատավորների քայլերթը բավականին դինամիկ երևույթներ են:
Այն բանից հետո, երբ անցան Թբիլիսիի կայազորային զորքերը, հրապարակը դատարկվեց և դրա մի ծայրում սկսեց ձևավորվել աշխատավորների առաջին շարքը:
Հանկարծ մեջս մի բան միացավ: Դեռևս ամբողջապես չգիտակցելով տեսածիս իմաստը, սակայն հասկանալով, որ ինչ-որ մեղսագործություն եմ անում, դուրս եկա հրապարակի մեջտեղն ու սկսեցի նկարել այդ փոքրիկ մարդկանց, ովքեր պահում էին այդ մեծ տառերը, որոնցով բոլորովին անիրական մի արտահայտություն էր կազմված:
Բոլորը վաղուց հասկանում էին, որ կոմունիզմն արդեն երբեք չի հաղթի, սակայն կոմունիստական կարգախոսներն իներցիայով ընկալվում էին արպես պարտադիր հավելում, որը, սակայն, պարտադիր չէր կիրառել:
Հրապարակի մեջտեղում կանգնած՝ բոլորի աչքի առջև, հանկարծ վախից թեթև սարսուռ զգացի: Ինձ թվաց, թե հիմա ինձ կմոտենան, արմունկից կբռնեն ու կհարցնեն. «Այդ ի՞նչ ես այստեղ նկարում, սիրելի ընկեր»: Այդքան աչքիս առաջ տեղի ունեցող անեկդոտային իրավիճակն աչքի էր ընկնում:
Սակայն, կարծես, այն միայն ինձ համար էր արտասովոր: Ոչ ոք ինձ չմոտեցավ:
Ես բարեհաջող ավարտեցի աշխատանքս, սակայն այս լուսանկարը տպեցի միայն մի քանի ամիս անց, այնքան խորն էր խորհրդային ինքնագրաքննություննը մեջս մտած. հետո երկար ժամանակ փորձում էի ազատվել դրանից:


Հրապարակվել է 06.07.2016