Բրիտանական բանկերը մասնակից են Ռուսաստանից դուրս բերված փողերի մասշտաբային լվացմանը
17 բրիտանական բանկ, ավելի քան 500 մարդ՝ օլիգարխներ, մոսկվացի բանկիրներ և անվտանգության ծառայության հետ կապված անձինք, Ռուսաստանից 20-80 մլրդ դոլար գումար են դուրս բերել:
Ռուսական էլիտայի՝ Արևմուտքում օրինականացված անօրինական եկամուտների հետաքննությունը սկսվել է 2014թ-ին: Այժմ այն վճռական փուլ է մտել:
Guardian թերթի տեղեկատվության համաձայն՝ այդ գործողությանը, որը «Գլոբալ լվացք» անվանումն է ստացել, մասնակցել են ռուսական հանցավոր խմբավորումներ, ինչպես նաև ռուսական հատուկ ծառայությունների և կառավարական կառույցների աշխատակիցներ:
Նշված 17 բրիտանական բանկերի շարքում են ֆինանսական շուկայի այնպիսի խոշոր խաղացողներ, ինչպիսիք են HSBC-ն, the Royal Bank of Scotland-ը, Lloyds-ը, Barclays-ն ու Coutts-ը: Նրանք պետք է քննության այն հարցերին պատասխանեն, թե ինչու չեն հրաժարվել կասկածելի ֆինանսական գործարքներին մասնակցելուց:
Բանկերը պնդում են, որ կատարում են քրեական փողերի օրինականացմանը խոչընդոտող ընթացակարգերը:
740մլն դոլարը 22 մլրդ դոլար գումարի ընդամենը մի մասն է, որը դուրս է բերվել Ռուսաստանից «Գլոբալ լվացք» գործողության շրջանակում:
Guardian-ի՝ իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրները պնդում են, որ լվացվել են մաքսանենգությունից, կոռուպցիոն գործարքներից և անօրինական բանկային գործարքներից ստացված գումարները:
Սխեման հետևյալ կերպ է աշխատել.
[yes_list]
- Փողերը փոխանցվել են մոլդովական բանկեր
- Այնուհետև փոխանցվել են Լատվիա
- Այնտեղից էլ՝ Արևմուտք:
[/yes_list]
Կասկածի տակ է 500 մարդ, այդ թվում նաև՝ Ռուսաստանի նախագահի զարմիկ Իգոր Պուտինն է, որը Ռուսական հողային բանկում զբաղեցնում էր տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը: Այս բանկը ռուսական 19 բանկերից մեկն է, որոնք ներգրավված են եղել այս սխեմայում:
Ռուսական հողային բանկի հաշիվներով 9,7 մլրդ գումար է անցել, որոնք փոխանցվել են մոլդովական Մոլդինկոնբանկին:
Անգլիացի քննիչները, որոնք հարցվել են Guardian-ի կողմից, պնդում են, որ այդ բանկային գործարքների ուսումնեսիրությունը պատկերացում է տալիս այդ թվում այն մասին, թե ինչ է սիրում գնել կամ ինչպես է զվարճանում ռուսական էլիտան: Ապօրինի ձեռքբերված և երկրից դուրս բերված միջոցներն օգտագործվել են, առաջին հերթին
[yes_list]
- անշարժ գույքի ձեռքբերման
- զբոսանավերի, մորթեղենի և թանկարժեք իրերի գնման
- Մեծ Բրիտանիայի ամենահեղինակավոր կրթական հաստատություններում երեխաների ուսման վրա:
[/yes_list]
Guardian-ի հրապարակումը 2014թ-ին Հետազոտող լրագրողների միջազգային կոնսորցիումի սկսած հետաքննության մի մասն է
Հետաքննության համար տվյալներ ստանալու հարցում մեծ օգնություն է ցուցաբերել ռուսական «Նովայա գազետան»: