Բաքվի մերձակայքում գտնվող լողափից 5 տոննա աղբ են հավաքել
Մի խումբ Կամավորներ ու ակտիվիստներ Ադրբեջանում ՄԱԿ գործակալությունների աշխատակիցների հետ միասին Բաքվի ծայրամասում գտնվող Բուզովնա լողափից 5 տոննա աղբ են հավաքվել: Հավաքված պլաստիկ շշերն ու տոպրակները, պահածոյի տարաները, ծխուկներն ու մնացած աղբը հանձնվել է «Մաքուր քաղաք» ձեռնարկության գործարանին վերամշակման համար:
Ակցիան անցկացվում էր «Շրջակա միջավայրի շաբաթ» նախագծի շրջանակում, որը նվիրված է Շրջակա միջավայրի համաշխարհաին օրվան:
ՄԱԿ հաստատած Շրջակա միջավայրի համաշխարհաին օրը (World Environment Day)նշվում է յուրաքանչյուր տարի հունիսի 5-ին: Այդ օրը բնապահպաններն ու ամբողջ աշխարհի բնապահպանական կազմակերպություններն ամեն կերպ փորձում են հանրության և կառավարությունների ուշադրությունը սևեռել շրջակա միջավայրի խնդիրների վրա:
2018թ-ին Շրջակա միջավայրի օրվա թեման «Մարտ՝ պլաստիկե աղբի դեմ» անվանում էր կրում: Ենթադրվում է, որ մարդիկ պետք է վերանայեն իրենց սովորություններն ու սահմանափակեն պլաստիկ շշերի ու տոպրակների օգտագործումը, որոնք դեն նետելուց հետո հսկայական վնաս են հասցնում բնապահպանությանն ու կենդանի բնությանը:
Այս օրերին Բաքվի մետրոպոլիտենում նաև պաստառներ են հայտնվել, որոնք կոչ են անում հրաժարվել պլաստիկե տոպրակներից:
Բաքվի լողափերի աղտոտման շուրջ քննարկումներն Ադրբեջանում սկսվում են յուրաքանչյուր ամառ: Ակտիվիստներն ու կամավորները միմյանց գտնում են սոցցանցերում և ինքնուրույն մաքրում են տարբեր լողափեր՝ ամեն անգամ հավաքելով ոչ միայն պլաստիկե աղբի կույտեր, այլ նաև սննդի մնացորդներ, կոտրած ապակի և այլ աղբ: Ճիշտ է՝ որոշ ժամանակ անց ամեն ինչ վերադառնում է ի շրջանս յուր, և սեզոնի կեսին լողափերը կրկին լի են շշերով, ծխուկներով, ձմերուկի կեղևներով:
Դա հիմնականում վերաբերում է հասարակական լողափերին, որոնք ցանկապատված չեն և չեն պատկանում որևէ հյուրանոցի և ռեստորանի:
Ըստ մի քանի տարի առաջ ընդունված օրենքի՝ աղբամանը չնետված աղբի համար տուգանք է սահմանված, սակայն գործնականում ոչ ոք դրա համար չի տուգանում: