Բահրեյնն ու ԱՄԷ–ն ճանաչել են Իսրայելը․ իսրայելաարաբական խաղաղությանն ուղղված առաջին քայլը վերջին 30 տարում
Վաշինգտոնում, մի կողմից՝ Իսրայելի, մյուս կողմից՝ Բահրեյնի և ԱՄԷ–ի առաջնորդները հայտարարել են հարաբերությունների նորմալացման և փոխադարձ ճանաչման մասին։ Սա իսրայելաարաբական խաղաղությանն ուղղված առաջին քայլն էր, որը ձեռնարկվել է վերջին 30 տարում։
Համաձայնագիրը կնքվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ։
Առաջին անգամ այսպիսի նշանակության քայլ արվել է 1994 թ–ին, երբ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի օգնությամբ հարաբերություններ հաստատվեցին Հորդանանի և Իսրայելի միջև։
Ներկայիս համաձայնգիրը կարևոր է ոչ միայն Իսրայելի և արաբական աշխարհի, այլև Դոնալդ Թրամփի համար, որը հույս ունի այն որպես հաղթաթուղթ օգտագործել 2020 թ–ի նոյեմբերի 3–ին կայանալիք նախագահական ընտրություններում։
• Թուրքիայի նախագահն՝ ընդդեմ YouTube–ի, Twitter–ի և Netflix–ի։ Ինչո՞ւ և ո՞վ է հաղթում