Հայաստանում այլևս չի երկարաձգվի կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությունը
Հայաստանի կառավարությունը հաստատել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը հնարավորություն է տալիս չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը։
Երկրի տարածք ինֆեկցիոն հիվանդությունների ներթափանցման, դրանց առաջացման և տարածման վտանգի, նաև որևէ համաճարակի բռնկման դեպքում նախագիծը հնարավորություն է տալիս կարանտին հայտարարել։ Ընդ որում, այն սահմանել ինչ-որ քաղաքներում, գյուղերում և անգամ առանձին կազմակերպություններում, այլ ոչ թե ողջ երկրում։
Նախագիծը մշակվել է արդարադատության և առողջապահության նախարարությունների հետ համատեղ։
Այն ուժի մեջ մտնի խորհրդարանը կողմից հաստատիվելուց հետո։ Սակայն կասկած չկա, որ պատգամավորներն այն կընդունեն, քանի որ և իշխող դաշինքի, և ընդդիմության ներկայացուցիչները վաղուց են խոսում այդ օրենսդրական փոփոխությունների ընդունման անհրաժետության մասին։
Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը սահմանվել է մարտի 16–ին և հինգ անգամ երկարաձգվել է։ Վերջին անգամ՝ մինչև սեպտեմբերի 11–ը։ Այնպես որ, խորհրդարանում քննարկումը կանցկացվի մինչև այդ ժամկետի լրանալը։
● Դիմակներով, առանց դասամիջոցների և բուֆետի․ Հայաստանը պատրաստվում է նոր ուսումնական տարվան
● Կորոնավիրուսից տուժած զբոսաշրջության ոլորտն օգնություն կստանա Հայաստանի կառավարությունից
● Կորոնավիրուսն՝ ընդդեմ գինեգործների և խաղողագործների
Ի՞նչ է փոխվելու
Ինչպես հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, օրենսդրական փաթեթը հնարավորություն է տալիս շարունակել համավարակի դեմ արդյունավետ պայքարը՝ չեղարկելով ԱԴ իրավական ռեժիմը։
Ընդ որում, կարանտինը կարող է հաստատել ինչպես կառավարությունը՝ երկրի ողջ տարածքում, այնպես էլ Երևանի քաղաքապետն ու մարզպետները՝ հստակ բնակավայրերում կամ անգամ կազմակերպություններում։
«Այն դեպքերում, երբ կարանտինը կսահմանվի մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից, հնարավոր կլինի կիրառել հետևյալ միջոցառումները` համաճարակի գոտում մուտքի և ելքի հաջորդ ռեժիմի սահմանում, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ, օբզերվացիա, ինքնամեկուսացում, մեկուսացում», — հաղորդել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Իսկ այն դեպքերում, երբ կարանտինը կհայտարարի կառավարությունը, հնարավոր է ավելի խիստ միջոցների սահմանում։ Խոսքը հանրահավաքների, բազմամարդ ակցիաների անցկացման, դրանցում մասնակցության իրավունքի սահմանափակման, հստակ ձեռնարկությունների աշխատանքի սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանման, ապրանքների տեղափոխման սահմանափակման, դպրոցների և բուհերի գործունեության դադարեցման մասին է։
Ըստ արդարադատության նախարարի՝ նոր ռեժիմն արտակարգ դրությունից տարբերվում է իրավունքների սահմանափակման ծավալներով, կիրառված միջոցների խստությամբ և սահմանափակման ենթակա իրավունքների պաշտպանության ավելի հստակ մեխանիզմներով․
«Մասնավորապես, այլևս չեն գործի էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը, տնտեսական գործունեության արգելման դեպքերը, այսինքն տնտեսական գործունեության ոլորտում հնարավոր է սահմանել սահմանափակումներ, սակայն հնարավոր չէ արգելել տնտեսական գործունեությունը»։
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը
Օգոստոսի 27–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 207 նոր դեպք է հաստատվել, ընդհանուր առմամբ՝ 43 270։ Նրանցից 36 988–ն ապաքինվել է, բուժումը շարունակում է 5 153 հիվանդ։ Չի հաջողվել փրկել 864 մարդու կյանք։ Համավարակի ողջ ընթացքում կատարվել է 200 507 թեստ, վերջին մեկ օրում՝ 1 938 թեստ։