Ավտոբուսային փսիխոդելիկ կանգառներ
Այս ֆանտաստիկ ավոբուսային կանգառները նկարել է երիտասարդ Զուրաբ Ծերեթելին: Դժվար է հավատալ, բայց այս անսովոր կանգառները, որոնք կառուցվել են 1960-ականներին Գագրայում, Պիցունդայում ու Նոր Աֆոնում, մինչ այժմ գործում են:
Ճիշտ է՝ դրանց մի մասը սկսել է քանդվել, իսկ տեղացիները ոչ միշտ են դրանք ըստ նախատեսվածի օգտագործում:
Կանգառները բետոնից են: Երեսպատված են գույնզգույն խճանկարով: Բայց կարևոր է ոչ թե այն, թե ինչպես են դրանք կառուցվել, այլ այն, թե ինչ ձև ունեն. ութոտնուկ, աքաղաղ, ձուկ, ալիք, դելֆին: Նիկոլայ Նազայկինսկին, ով դրանք լուսանկարել է, ասում է, որ կանգառներն այնքան յուրօրինակ են, որ նույնիսկ 21-րդ դարում դրանք ամենաառաջատար քաղաքաներում տեղին կլինեին:
1. Ավտոբուսային կանգառ «Խխունջ». Նոր Աֆոն
2. Դեպի Պիցունդա ճանապարհին. «Թռչող ափսե
3. Կանգառ «Աքաղաղ». Պիցունդա
4. Ծովային կենդանիների թեմայով վարիացիա. Պիցունդա
5. «Ութոտնուկ». Պիցունդա
6. Ձկան ֆրագմենտ. Պիցունդա տանող ճանապարհին
7. Դելֆինի ֆրագմենտ. Գագրա
8. «Ալիք». Գագրա
9. Կանգառ «Ձիարշավարան». Գագրա մտնելիս
• Զուրաբ Ծերեթելի: Ծնվել է 1934 թ. Թբիլիսիում: Սովետական, այնուհետև ռուսական գեղանկարիչ ու քանդակագործ, դիզայներ, պրոֆեսոր: Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահն է 1997 թ-ից: Ծերեթելիի գործունեությունը իրականացվում է Ռուսաստանի իշխանությունների աջակցության շնորհիվ (առաջին հերթին՝ Մոսկվայում) և մասամբ արտասահմանում, սակայն միշտ արժանանում է գեղարվեստական քննադատների ու հասարակության իրարամերժ, հաճախ բացասական գնահատականներին:
Հոդվածում արտահայտած մտքերը փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ:
Հրապարալվել է՝ 27.05.2016