Ավելի քան 45 մարդ է Ադրբեջանում շմոլ գազով թունավորվել նոյեմբերին։ Ոչ ոք չի մահացել
2019 թ-ի նոյեմբերին Ադրբեջանի նվազագույնը 45 բնակիչ թունավորվել է շմոլ գազով։ Նրանց թվում երեխաներ կան։ Ոչ ոք չի մահացել։
Ցրտերի սկսվելուն զուգահեռ նման թունավորումներ Ադրբեջանում տարեցտարի պարբերաբար լինում են։
• Աղյուս, կատու և այլ միջոցներ․ ինչպե՞ս տաքացնել բնակարանը Բաքվում
• Երևանի վթարային շենքերի բնակիչները գնալու տեղ և սպասելիքներ չունեն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) զգուշացնում է, որ պետք է ուշադիր լինել և պահպանել անվտանգության կանոնները։
Ի՞նչ է շմոլ գազը
Շմոլ գազը թունավոր գազ է, որն առաջանում է օրգանական վառելիքի ոչ լրիվ այրման հետևանքով։ Այն շատ վտանգավոր է մարդու համար, կարող է հանգեցնել ուժեղ թունավորման և նույնիսկ՝ մահվան։
Ինչո՞ւ են թունավորումներ տեղի ունենում Ադրբեջանում
Ադրբեջանի տների և բնակարանների մեծ մասում տաք ջրի կենտրոնացված մատակարարում չկա։ Ջուրը հաճախ տաքացնում են գազային տաքացուցիչների օգնությամբ, որոնք տեղադրում են բաղնիքում կամ խոհանոցում։
Գազային տաքացուցիչների միջոցով հաճախ նաև ջեռուցում են բնակարանը։
Եթե տաքացուցիչները սարքին չեն կամ նորմալ օդափոխություն չկա, շմոլ գազը լցվում է բնակարան։
Պարբերաբար արտակարգ իրավիճակների նախարարությունը ստուգում է, թե ինչ վիճակում են տների գազային տաքացուցիչները, և արդյոք պահպանվում են անվտանգության կանոնները։ Սակայն, մի կողմից, տեսուչները հաճախ այնքան էլ ջանասիրաբար չեն աշխատում։ Մյուս կողմից, բնակարանների որոշ տերեր դիմադրում են նրանց խորհուրդներին։ Այսպես, օրինակ, բաղնիքում նորմալ օդափոխություն ապահովելու համար երբեմն պետք է անցք բացել դրա դռան մոտ, և շատերը չեն ուզում անել դա։
Շմոլ գազով թունավորման հիմնական նախանշանները․
- գլխացավ,
- գլխապտույտ,
- հաճախակի սրտխփոց
- սրտխառնոց/փսխում
- գիտակցության մթագնում կամ ուշագնացություն։
Նախազգուշական հիմնական միջոցներ․
[yes_list]
- հետևել գազային տաքացուցիչների, ինչպես նաև փայտի վառարանների և բուխարիների սարքինությանը;
- տաքացնող սարքերն անուշադրության չմատնել;
- հետևել սենյակի օդափոխությանը, որտեղ գտնվում է տաքացուցիչը;
- պարբերաբար մաքրել ծխատարները։
[/yes_list]
Թունավորման դեպքում տուժածին պետք է մաքուր օդ դուրս բերել և «Շտապօգնություն զանգահարել»։