Այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են
Ապրիլի 2-ի առավոտյան ժամը ութից 2009 ընտրատեղամաս է բացվել ողջ Հայաստանի տարածում: Դրանք կփակվեն 20.00-ին: Ընտրություններին կարող է մասնակցել Հայաստանի 2 564 195 քաղաքացի. այդքան մարդ կա ընտրացուցակներում:
Քվեարկության ընթացքին հետևելու է տեղական հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունների 28 հազար դիտորդ և միջազգային առաքելությունների՝ արտասահմանից ժամանած 600 ներկայացուցիչ:
Առաջին անգամ Հայաստանում անցնող ընտրություններին կարելի է հետևել Հանրային ռադիոյի ուղիղ եթերում առավոտյան ժամը 8-ից մինչև 21.00-ն՝ միացումներով ընտրատարածքներից, մշտական տեղեկատվությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովից և դիտորդների զեկուցագրերի ներկայացմամբ, փորձագետների մեկնաբանություններով: Նախատեսվում են նաև հեռախոսայինզանգեր ռաիոլսողներից:
Երևանում Հանրային ռադիոն կարելի է ունկնդրել FM 107.7 հաճախականությամբ, իսկ համացանցում կարելի է հետևել այստեղ:
Ընտրություններին կարելի է հետևել նաև, շնորհիվ ընտրատարածքներից ուղիղ հեռարձակման համացանցում այստեղ:
Այս ընտրություններին ընտրողներն առաջին անգամ են քվեարկելու բոլորովին նոր համակարգով: Քվեարկության այս ընթացակարգն, ըստ փորձագետների, ոչ միայն անհասկանալի և խճճված է, այլ նաև չափազանց բարդացրած է:
Ընտրություններին մասնակցում է 5 կուսակցություն և 4 բլոկ, ընդհանուր թեկնածություն է առաջադրել ավելի քան 1500 մարդ, թեկնածուների գրեթե մեկ երրորդը կանայք են: 2015թ-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեին ընդունած սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ Ազգային ժողովն առաջին անգամ ընտրվելու է բացառապես համամասնական ընտրակարգով:
Նոր Ազգային ժողովը կստանա հիմնական իշխանական իրավասությունները, քանի որ Հայաստանը կառավարման կիսանախագահական համակարգից անցում է կատարում դեպի խորհրդարանականը:
Ապագա խորհրդարանը կազմված է լինելու 101 պատգամավորից: Դրանում երաշխավորված է կայուն մեծամասնություն, որը կլինի այն ուժը, որն ընտրություններին կհավաքի ձայների 54 և ավելի տոկոս: Եթե ընտրություններին մասնակցող որևէ քաղաքական ուժի չհաջողվի հավաքել ձայների հարկ եղած քանակը, կկայանա երկրորդ փուլ:
Դրանում կմասնակցեն առաջին փուլը հաղթահարած քաղաքական ուժերը, դաշինքները. կուսակցությունների անցողիկ շեմը կազմում է 5%, բլոկերինը՝ 7%: 4 մանդատ է տրամադրվելու թվաքանակով առավել մեծ ազգային փոքրամասնություններին: Դրանք եզդիներն են, ռուսները, ասորիներն ու քրդերը:
Նոր խորհրդարանը 7 տարով կընտրի նախագահին, իսկ նախագահը կնշանակի վարչապետին՝ ընտարություններին ընտրողների ձայների 54%-ը հավաքած կուսակցության կամ դաշինքի թեկնածուին: