ԱՄՆ-ն որոշել է զինել սիրիացի քրդերին՝ չնայած Թուրքիայի կատեգորիկ բողոքին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է քրդական աշխարհազորի ջոկատներին զինամթերքի տրամադրման պլանը, որոնք մասնակցում են «Իսլամական պետության» դեմ գործողություններին: Խոսքը գնում է խոշոր տրամաչափի գնդացրերի, հակատանկային համակարգերի, հրետանային սարքավորումների, ինժեներական սարքավորումների և զրահափոխադրիչների մասին:
Այդ որոշումը կայացվել է Թուրքիայի հետ երկարատև վեճերից հետո, որը ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն կտրականապես դեմ է քրդական կազմավորումներն ամրապնդելուն, քանի որ տասնամյակներ շարունակ երկրի ներսում պայքար է մղում քուրդ անջատեղականների դեմ:
ԱՄՆ վարչակազմի ներկայիս որոշումը կարող է հանգեցնել նրան, որ Անկարան ի պատասխան զգալիորեն կսահմանափակի ԻՊ դեմ Վաշինգտոնի պայքարին աջակցությունը, գրում է New York Times-ը:
Սիրիայի քրդերին զինելու որոշմանը կողմ էին հանդես գալիս ամերիկացի զինվորականները, որոնք քրդական կազմավորումների մասնակցությունը առանցքային են համարում Մոսուլի գրոհն ավարտելու և Ռաքայի ազատգրման գործողության մեկնարկի համար, որոնք ԻՊ երկու հենակետային քաղաքներ են:
Նրանց գնահատականի համաձայն՝ քրդական կազմավորումներն ամենամարտունակն ու փորձառուն են միջազգային կոալիցիայի կազմում, որը դիմակայում է ԻԼԻՊ-ին:
ԻԼԻՊ-ին վերջ դնելու խոստումը Թրամփի նախընտրական արշավի կետերից մեկն էր: