ԱՄՆ Կոնգրեսը հետաքննում է ռուսական իշխանությունների հետ Թրամփի շտաբի հնարավոր կապերը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն հետաքննում է Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի և ռուսական իշխանությունների միջև պայմանավորվածության մասին մեղադրանքները: Այդ մասին հայտարարել է Դեմոկրատական կուսակցության կոնգրեսմեն Ադամ Շիֆը:
«Մենք գրավոր համաձայնության ենք եկել […], որ հետաքննելու ենք Ռուսաստանի և Թրամփի շտաբի միջև համաձայնության մեղադրանքները», — MSNBC հեռուստաընկերության եթերում հայտարարել է Շիֆը:
Հետախուզության կոմիտեի ղեկավար Դևին Նունյեսը հաստատել է հետաքննության մեկնարկը: «Կոմիտեն երկար տարիներ հետաքննել է ռուսական իշխանությունների գործողություններն և նախազգուշացրել միջազգային հարթակում պուտինյան ռեժիմի թշնամական գործողությունների մասին, կիբերտարածությունում և ազդեցիկ միջազգային պրոպագանդիստական ընկերություններում նրա ագրեսիվության մասին», — հայտարարել է Դևին Նունյեսը, որը Թրամփի անցումային շտաբի անդամ էր: Նրա խոսքով, կոմիտեն հետաքննություն է անցկացնելու բոլոր վերոհիշյալ ոլորտներում, այդ թվում՝ կդիտարկի 2016թ-ի ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին հարցը:
Մասնավորապես, ինչպես հաղորդում է Բի-Բի-Սի-ն, հետաքննությունը հետյալ հարցերին պետք է պատասխանի. արդյո՞ք ռուսական կիբերակտիվությունն ու այլ գործողություններն ուղղված էին ԱՄՆ և նրա դաշնակիցների դեմ և արդյո՞ք այդ գործողությունները ներառել են Ռուսաստանի և այն անձանց կամ ԱՄՆ այլ քաղաքացիների միջև շփումներ, որոնք կապված են քաղաքական արշավի հետ:
2016թ-ի նախագահական ընտրությունների ընթացքին Ռուսաստանի հնարավոր միջամտության մանրակրկիտ հետաքննություն է խոստացել անցկացնել ազգայինհետախուզության ղեկավարի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջադրած թեկնածու Դեն Քոութսը: «Կարծում եմ՝ դա հենց այն է, ինչ պետք է հետաքննել ևկարգավորել», — ասել է հանրապետական նախկին սենատոր Դեն Քոութսը մարտի 1-ին Կոնգրեսում կայացած լսումներին ունեցած իր ելույթի ընթացքում, որոնքնվիրված էին իր թեկնածությանը: Ինչպես հաղորդում է Reuters-ը, նա խոստացել է ապահովել բոլոր փաստաթղթերի և հետաքննության համար անհրաժեշտ այլնյութերի հասանելիությունը:
Ամերիկյան հետախուզության աշխատակիցները համոզված են, որ Ռուսաստանը փորձել է օգնել Թրամփին հաղթել նախագահական ընտրարշավում՝ կիբերհարձակումների օգնությամբ վարկաբեկելով դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին և նրա կուսակցությանը: Այդ մեղադրանքների պատճառով ԱՄՆ նախորդ վարչակազմը երկրից 35 ռուս դիվանագետի է վտարել:
Թրամփը հերքում է, որ իր համախոհները կապեր ունեն Մոսկվայի հետ:
Փետրվարին իր պաշտոնը ստիպված էր լքել Թրամփի խորհրդական Մայքլ Ֆլինը, որը խոստովանել էր, որ ոչ լիարժեք տեղեկատվություն է տրամադրել դեկտեմբերի վերջին ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ իր շփումների մասին: Կիսլյակին արված զանգերի պատճառով Ֆլինին կասկածում էին ԱՄՆ-ում 1798թ-ին ընդունված Լոգանի օրենքի խախտման համար: Այն արգելում է ԱՄՆ քաղաքացիներին, որոնք պաշտոնապես համապատասխան իրավասություններ չունեն, արտասահմանյան այն պետությունների պաշտոնական ներկայացուցիչների հետ բանակցություններ վարել, որոնք ԱՄՆ հետ տարաձայնություններ ունեն:
Միաժամանակ The Washington Post թերթը պարզել է, որ ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսն ընտրություններից առաջ երկու անգամ հանդիպել է ՌԴդեսպան Սերգեյ Կիսլյակի հետ: Մասնավորապես, Սեշնսը ռուս դիվանագետի հետ հանդիպել է նախորդ տարվա սեպտեմբերին իր գրասենյակում, երբ Ալաբամանահանգի սենտոր է եղել: Բացի այդ, գլխավոր դատախազը Կիսլյակի հետ շփվել է 2016թ-ի հուլիսին, երբ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի զինված ուժերի կոմիտեիանդամ էր, ինչպես նաև ԱՄՆ նախագահի այն ժամանակվա թեկնածու Դոնալդ Թրամփի առաջատար խորհրդականն էր արտաքին քաղաքականությանհարցերով:
Սակայն իր պաշտոնին անցնելուց առաջ Սեշնսը հայտարարել էր, որ ոչ մի շփում չի ունեցել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ նախընտրական արշավի քննարկման համար: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության խմբակցության առաջնորդ Նենսի Փելոսին արդեն կոչ էր արել դատախազին լքել իր պաշտոնն այն պատճառով, որ նա տեղեկատվություն չի տրամադրել ռուսական կառավարության հետ իր կապերի մասին իր թեկնածության հաստատման ժամանակ հարցերին պատասխանելիս: Իր հերթին արդարադատության նախարարի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել էր, որ Սեշնսը չի հիշատակել ՌԴ դեսպանի հետ իր շփումների մասին, քանի որ այդ հանդիպումները կապված չեն եղել ԱՄՆ նախընտրական արշավի հետ: