Ադրբեջանցի քոչվոր հովիվներ. 25 լուսանկար մարդկանց մասին, որոնց համար դարերով ոչինչ չի փոխվում
Թերեքեմեները քոչվոր հովիվներ են: Ադրբեջանցի «էթնիկ խումբ» են համարվում, սակայն այդ բառն օգտագործվում է նույնիսկ ոչ թե նրանց մասնագիտությունն, այլ կենսակերպը բնորոշելու համար:
Թերեքեմեներն ապրում են Մեծ Կովկաս լեռնաշղթայի արևելյան նախալեռներում և Ադրբեջանի կենտրոնական հատվածի դաշտավայրերում: Նրանք ոչխար և այծ են պահում: Տարին երկու անգամ թերեքեմեները քոչում են. մայիսին տեղափոխվում են ամառային արոտավայրեր, սեպտեմբեր-հոկտեմբերին՝ հետ գալիս դեպի ձմեռային: Նրանց ձմեռային արոտավայրերը գտնվում են Խըզը և Շամախի շրջանների մերձակայքում, որտեղ էլ արված են լուսանկարները:
Թերեքեմեները երկու տուն ունեն՝ ձմեռային և ամառային: Սրանք աղյուսե ոչ մեծ տնակներ են, որոնք առավելագույնը 3 սենյակ ունեն, սակայն կարող է դրանից պակաս էլ լինել. տան մեծությունը կախված է ընտանիքի բազմանդամությունից:
Թերեքեմեների կյանքն, ինչպես նրանք են ասում, դժվար է և հետաքրքիր: Եվ նրանք իրենց մասնագիտությունն նախնիներից փոխանցված գանձ են համարում: Եվ ասում են, որ այն բավականին շատ հմտություն է պահանջում:
Ռաջաբովների ընտանիքի ղեկավար Արաստուն Ռաջաբովն ավելի քան 30 տարի է՝ քոչվոր կյանքով է ապրում: Արաստունն ասում է, որ շատ կցանկանար, որ երեխաներից մեկը շարունակեր իր գործը:
Երկու երեխա ունեցող ընտանիքում ամենօրյա հոգսերը ներառում են ոչ միայն կենդանիներին արածեցնելը: Պետք է երեխաներին դպրոց տանել, որը տեղակայված է ձմեռելու վայրից 10-15կմ հեռավորության վրա: Ամիսը մեկ թերեքեմեները «քաղաք են իջնում», ինչպես իրենք են ասում, մոտակա քաղաք են մեկնում մթերք գնելու՝ մակարոն, ալյուր, լուցկի:
Թերեքեմեները ոչ թե «գյուղերով» են ապրում, այլ ոչ մեծ խմբերով: Օրինակ, Խըզըում 6-7 ընտանիք է ապրում, իսկ Շամախիում միայն մեկ ընտանիք գտանք: Քոչվորների համար բնական է «չկուտակվելու» ցանկությունը, չէ՞ որ յուրաքանչյուր նախրի համար արոտավայրում որքան հնարավոր է, շատ տեղ է պետք:
Հովիվները բոլորից շուտ են արթնանում և ոչխարի հոտը քշում արոտավայրեր: Եվ մինչ տղամարդիկ հոտն են արածեցնում, նրանց կանայք տնային գործերով են զբաղվում: Կարագ, պանիր և այլ կաթնամթերք են պատրաստում, կերակրում հավերին և գոնե երկու օրը մեկ հաց թխում: Նրանք դա հին ձևով են անում. խմոր են հունցում, գրտնակում այն և լավաշ թխում կարմրած սաջի վրա: Սաջը մետաղական տապակ է, որը կարելի է քարերի վրա դնել և տակը կրակ անել: