Ադրբեջանում սուգ է
SOCAR-ը, որը, նախկինում (դեկտեմբերի 4-ին) հայտարարել էր, որ զոհեր չկան ու պլատֆորմի վրա աղետի ժամանակ 42 մարդ է եղել (դա դեկտեմբերի 5-ն էր), իր պաշտոնական էջում հրապարակել է անհետ կորածների ու փրկվածների ցուցակը: Ըստ պաշտոնական տվյալների, փրկվել է 32 մարդ, անհետ կորել՝ 30-ը (ընդհանուր 62 մարդ):
Պլատֆորմից տարհանվածներից 8 հոգի կոտրվածքներով, այրվածքներով, հիպոթերմիայով և ուղեղի ցնցումով տեղափոխվել է Նավթագործների կենտրոնական հիվանդանոց:
Միայն դեկտեմբերի 6-ին պաշտոնական լրատվամիջոցներին մանրամասներ հայտնի դարձան ականատեսներից: «Ուժեղ քամի էր ու պայթյուն տեղի ունեցավ: Մեզ տարհանման հրահանգ տրվեց: Խեղդվելով ծխից՝ մենք ուղևորվեցին դեպի հարավային նավակը: Սակայն ծխի պատճառով չկարողացանք հասնել նավակին ու գնացինք հյուսիսային ուղղությամբ, այնտեղ նստեցինք երկու նավակ ու այդպես փրկվեցինք», — հիվանդանոցում հիշում է փրկվածներից մեկը՝ Ռաշիդ Հուսեյնովը, ով ուղեղի ցնցում է ստացել: «Մենք ջուրը իջանք այդ երկու նավակով, սակայն քամին մյուս իջեցված նավակը հարվածում էր մեր նավակին, արդյունքում նրանք, ովքեր արդեն նստել էին, սկսեցին ջուրն ընկնել: Մենք մտածում էինք, որ նույնպես կմահանանք»:
Նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 6-ը սգո օր է հայտարարել: Նախագահի որոշման մեջ երկրի դեսպանատներին հրահանգված է իջեցնել դրոշները, չեղյալ հայտարարել այդ օրվա համար նախատեսված ժամանցային միջոցառումները, իսկ հեռուստաալիքների խորհուրդ է տրվել եթեր չհեռարձակել ժամանցային հաղորդումներ: Չնայած դրան՝ ադրբեջանական հեռուստաաալիքները շարունակում են երաժշտություն (դասական) հեռարձակել և հիթային ֆիլմեր ցուցադրել:
Սոցկայքերը բացասաբար արձագանքեցին այն փաստին, որ տեղեկատվությունը թաքցրել են և կասկածանքով վերաբերվեցին քննության արդյունքներին: Շատերը դեռ դեկտեմբերի 5-ին մտահոգված էին, որ սգո օր չեն հայտարարել:
Պլատֆորմի աղետը համեմատեցին այլ ողբերգությունների՝ մի քանի տարի առաջ Ադրբեջանի նավթի և արդյունաբերության պետական համալսարանում ուսանողների սպանության, այս տարվա մայիսին 16 մարդու կյանք խլած բնակելի տան հրդեհի հետ: «Ադրբեջանում քեզ մահացու վտանգի ենթարկելու համար պարտադիր չէ նավթագործ լինել հորատման հարթակում, — ասում է ինժեներ-նավթագործ Դմիտրին: — Կարելի է բժշկի գնալ, մեքենայով դուրս գալ գործերով, անցնել հետիոտնի համար նախատեսված անցումով, այգում շան հետ զբոսնել և, ի վերջո, քնել երեսպատված տանը»:
«Նավթային ակադեմիայում ահաբեկչություն տեղի ունեցավ, որի համար մեղադրեցին քեբաբ վաճառողին: Բինագադում պենոպլաստ այրվեց և համատիրության պետին բռնեցին: «Գյունաշլի» պլատֆորմը հրդեհվեց: Աստված, փրկիր խեղճ աշխատողներին», — գրում է հայտնի ֆոտոլրագրող ու բլոգեր Թուրհան Գարիշկան:
Ըստ պաշտոնական տվյալների, վթարը տեղի է ունեցել հենց այն պատճառով, որ «ալիքները կոտրել են ստորջրյա խողովակաշարի հենախողովակը»: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Էլդար Սուլթանովը: Միաժամանակ իր ֆեյսբուքյան էջում նավթարդյունաբերության ոլորտում անհրաժեշտ սարքավորումների մատակարարմամբ զբաղվող Ado-G Group of Companies ընկերության կառավարման խորհրդի անդամ Ֆիքրեթ Մամեդովը գործընկեր ‘SOCAR’-ին մեղադրել է կաշառակերության համար՝ հայտարարելով, որ պլատֆորմում տնտեսում են աշխատակիցների անվտանգության հաշվին, ինչպես նաև պլատֆորմին հարող տարածքը չի մաքրվում շուրջը լողացող վերամշակված մետաղական առարկաներից: