Ադրբեջանում պայքարում են մեկանգամյա օգտագործման պլաստիկի դեմ
[line_list]
- List item 1
- List item 2
- List item 3
[/line_list] Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը պայքար է սկսում մեկանգամյա օգտագործման պլաստիկ առարկաների դեմ և այդ նպատակով համալիր միջոցառումների պլան է նախապատրաստում։ Այս մասին հաղորդել է նախարարության ներկայացուցիչ Ումայրա Թագիևան Ըստ նրա՝ քանի որ Եվրախորհրդարանը քվեարկել է Եվրամիության տարածքում պլաստիկ սպասքի և մեկանգամյա օգտագործման պլաստիկ այլ առարկաների լիակատար արգելքի օգտին, ապա Ադրբեջանը պետք է լրջորեն սկսի դրանով զբաղվել։
• Աղբավայրը որպես աշխատավայր․ ո՞վ է Երևանում կերակրվում աղբի հաշվին
• Թե ինչպես են Աբխազիայում կամավորները պատմական հուշարձան փրկել
• Թբիլիսիի ստորգետնյա անցումն արտ-օբյեկտի է վերածվել
Ընդ որում, ինչպես նշում է Թագիևան, մեկանգամյա օգտագործման պլաստիկից հրաժարվելու գործընթացն աստիճանաբար է լինելու՝ հաշվի առնելով սպառողների և ձեռնարկատերերի շահերը։ Նախարարությունը սկսելու է բնակչության հարցումից՝ պարզելու մարդկանց կարծիքն այդ առնչությամբ։
Մինչև հիմա Ադրբեջանում պլաստիկ աղբի դեմ պայքարի շրջանակում այդպիսի աղբի համար մոտ 100 հատուկ աղբաման է տեղադրվել։
Եվրամիության տարածքում մեկանգամյա օգտագործման առարկաներից լիակատար հրաժարումը պետք է տեղի ունենա մինչև 2021թ-ը։ Որոշ երկրներում մեկանգամյա օգտագործման պլաստիկն արդեն արգելված է։ Այդ ճանապարհին առաջին քայլն արել է նաև Վրաստանը, որտեղ հոկտեմբերի մեկից արգելվել է բարակ պոլիէթիլենային տոպրակների արտադրությունն, օգտագործումն ու ներկրումը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա պլաստիկ աղբի խնդիրն ընդհանուր առմամբ և տոպրակներինը՝ մասնավորապես, այստեղ շատ սուր է։ Բաքվի բնակիչները երբեմն այն նույնիսկ «թռչող տոպրակների քաղաք» են անվանում։ Նկատի ունեն, որ Բաքվի քամին տոպրակներն օդ է բարձրացնում՝ սովորական տեսարան ադրբեջանական մայրաքաքի համար։
Իմանալով Վրաստանի ներդրած նոր կանոնի մասին, սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը բացահայտ նախանձում էին հարևաններին և իրենց նույնն էին ցանկանում.
«Եվ կրկին մենք վերջինն ենք։ Գոնե մի անգամ մի բանում առաջինը լինեինք։ Սակայն մեր ղեկավարությունը մինչև վերջին պահը կառչած է վատից»։
«Երբ քամին փչում է, այգիս կարծես ամանորի տոնածառ լինի։ Պարզապես խաղալիքների փոխարեն ճյուղերի վրա տոպրակներ են կախվում։ Իսկ երբ դրանք մաքրում ես, կարող ես բողբոջները վնասել»։
Թեև կան նաև մարդիկ, որոնց պոլիէթիլենից հրաժարվելու գաղափարը դուր չի գալիս.
«Իսկ ի՞նչ լավ բան կա։ Պատկերացրեք, թե որքան ծառ պետք է կտրել պլաստիկ տոպրակները թղթե տոպրակներով փոխարինելու համար»։
«Պոլիէթիլենի դեմ պետք չէ պայքարել, այն պետք է խելամիտ օգտագործել… Թե չէ կարելի է միամիտ դառնալ «կանաչների» աղանդի անդամ»։