Երեք օր առաջ Ադրբեջանի միանգամից մի քանի առցանց լրատվամիջոցներում նորություն է հայտնվել՝ «Վերջին տարվա մեջ Ադրբեջանում 5 հազար ավանակ է անհետացել» վերտառությամբ: Ամեն ինչից զատ լուր կար այն մասին, որ «եթե 2015թ-ին Ադրբեջանում 40 հազարից ավել ավանակ կար, ապա 2016թ-ին այդ թիվը կրճատվել է մինչև 35,8 հազար», հաղորդել է Qafqazinfo.az-ը՝ վկայակոչելով Վիճակագրության պետական կոմիտեին:Այդ նույն հաղորդագրությունում հավելված է, որ 2008թ-ին ավանակների թիվը երկրում կազմել է 47,8 հազար:
Նորությունն անմիջապես գրավել է սոցցանցերի օգտատերերի ուշադրությունը և երեք օրում «5000 անհետացած ավանակները» նոր ադրբեջանական առցանց մեմ են դարձել: Ահա օգտատերերի մի քանի մենկաբանություն.
«Նրանք չեն կորչել, այլ դոնարի (թուրքական ֆասթֆուդ) համար են օգտագործվել»: «Նրանց բարձր պաշտոնների են նշանակել»: «Նրանց սեռական ստրկության են վաճառել»:
Ավանակների վիճակագրությունն ադրբեջանական լրատվամիջոցներում արդիական է դարձել 3 տարի առաջ, երբ Վիճակագրության պետական կոմիտեն հաղորդել է, որ 2014թ—ի առաջին կիսամյակում Ադրբեջանը 98 հազար մանաթ է ծախսել ներկրված ավանակների գնման համար (այն ժամանակվա փոխարժեքով 125 հազար դոլար):
Լրագրող—ընտեսագետ Թորգուլ Վելիևն ուշադրություն է դարձրել վիճակագրության ծառայության և լրատվամիջոցների տվյալների չհամընկնելու վրա. «Ավանակների ներկրումն առանձնահատուկ խնդիր չի կազմում: Պետական վիճակագրական ծառայության համաձայն՝ Ադրբեջանում 35 816 ավանակ է եղել (այդ տվյալները հրապարակվել են 2016թ—ի սեպտեմբերին): Այդ նույն տվյալներով ստացվում է, որ 2014թ—ին ավանակների քանակը կրճատվել է 3433-ով, իսկ 2015-ին՝ 4176-ով:Վերջին երեք տարվա ընթացքում մենք ոչ մի ավանակ չենք ներկրել, դա ապացուցվում է նաև միջազգային տվյալներով: 2017թ—ի հունվարի 1-ի դրությամբ ավանակների քանակը բաց հասանելիությամբ դեռ հրապարակված չէ: Որտեղի՞ց հայտնվեց 5000 թիվը»: Վելիևը նշել է, որ խոսքը գնում է այն ավանակների մասին, որոնք օգտագործվում են տնտեսություններում: