Ադրբեջանի գրեթե ողջ տարածքն առանց էլեկտրաէներգիա է մնացել գիշերը
Ադրբեջանի գրեթե ողջ տարածքն առանց էլեկտրաէներգիա է մնացել: Հոսանքն անջատվել է հուլիսի 2-ի գիշերը և միայն հուլիսի 3-ի առավոտյան ժամերին սկսվել է վերականգնվել մատակարարումը, այն էլ ոչ ամենուր: Բջջային կապի օպերատորները շարունակում էին աշխատել, և մարդիկ ակտիվ գրվում էին սոցիալական ցանցերում: Դատելով նրանց գրառումներից, պռակտիկորեն ոչ մի տեղ երկրում բնակիչները լույս չեն ունեցել:
Հուլիսի 3-ին, առավոտյան Ադրբեջանի Էներգետիկայի նախարարությունը և «ԱզերԷներջի» բաց բաժնետիրական ընկերությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Մինգեչաուրի ՋԷԿ-ում վթարի առնչությամբ.
«Երկրի տարածքում շոգ եղանակի պատճառով վերջին օրերին էլեկտրաէներգիայի պահանջարկը զգալիորեն աճել է, ինչն էլ էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներ է առաջացրել:
Ներկայումս երկրում էլեկտրաէներգիայի մատակարարումը աստիճանաբար վերականգնվում է: Երկրի որոշ շրջաններում այն արդեն վերականգնվել է: Շուտով էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի և մյուս վայրերում »:
Չնայած այն բանին, որ Բաքվում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է, քաղաքի շատ մասերում դեռևս ջուր չկա:
Մինգեչաուրի ՀԷԿ-ի աշխատանքը վերականգնվել է 2018 թվականի փետրվարին՝ հիմնավոր նորոգումից հետո: Հայտարարվում էր, որ նորոգումից հետո դրա հզորությունն աճել է մեկուկես անգամ: