Ադրբեջանը սկսել է կեցության իրավունք ավելի հազվադեպ տրամադրել
Անցած կես տարում 75 արտասահմանցի է Ադրբեջանի քաղաքացիություն ստացել, իսկ կացության իրավունք՝ 1694 մարդ։ Դա 31%-ով պակաս է, քան 2018թ-ի նույն ժամանակահատվածում։
• Ինչպես են վրացի աշխատանքային միգրանտներն ապրում Լեհաստանում
• Գորգեր-փախստականներ Ղարաբաղից
Այդ մասին հաղորդել է Պետական միգրացիոն ծառայության պետ Վյուսալ Հուսեյնովը։
Նրանց թվում, ովքեր մշտական կեցության իրավունք են ստացել, ամենաշատը Վրաստանի քաղաքացիներ են՝ 347 մարդ, սակայն կան նաև մարդիկ Ռուսաստանից, Թուրքիայից, Ուկրաինայից և Իրանից։
Ադրբեջանում կեցության իրավունք (իսկ հետո քաղաքացիություն) ստանալը հեշտ չէ։ Պետք է երկրում մի քանի տարի ապրել, տարբեր փաստաթղթեր ներկայացնել, համոզիչ հիմնավորել մնալու ցանկությունն, ադրբեջաներենի քննություն հանձնել։
Եվս 86 արտասահմանցի է խնդրել իրեն փախստականի կարգավիճակ տրամադրել։ Հիմնականում, նրանք եկվորներ են Լիբիայից, Աֆղանստանից և Պակիստանից, Իրանից։ Այսինքն՝ այն երկրներից, որտեղ պատերազմ է կամ լարված քաղաքական վիճակ։
Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ն Ադրբեջանում հաշվառել է մոտ երկու հազար գրանցված արտասահմանցի փախստական։
Ադրբեջանում փախստականի կարգավիճակ ստանալ կարող են միայն նրանք, ում հայրենիքում վտանգ է սպառնում, բացատրում է «Հայաթ» հումանիտար աջակցության հանրային միավորման ղեկավար Ազեր Ալլահվերանովը։ Աղքատությունն, անգործությունն ու մյուս տնտեսական պատճառները բավարար չեն այդ կարգավիճակը ստանալու համար։