Ադրբեջանը պաշտոնապես աջակցություն է հայտնել Սիրիայի տարածքում թուրքական բանակի գործողությանը
«Ադրբեջանն ամբողջությամբ հասկանում է ահաբեկչական սպառնալիքների հետ կապված անվտանգության մասին Թուրքիայի հիմնարար անհանգստությունը», — այսպես է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել Սիրիայի տարածքում թուրքական բանակի մեկնարկած գործողության մասին տեղեկատվությունը:
ԱԳՆ մամուլի քարտուղարը հավելել է, որ Թուրքիան բազմիցս ահաբեկչական գրոհների է ենթարկվել, որոնց արդյունքում զոհվել են բազմաթիվ անմեղ մարդիկ:
«Մենք եղբայրական Թուրքիային և թուրք ժողովրդին մաղթում ենք, որպեսզի էլ երբեք չենթարկվեն դավաճանական ահաբեկչական գրոհների», — ասել է Հաջիևը:
ԱՄՆ-ն և Իրանը քննարկել են Սիրիայում Թուրքիայի գործողությունը: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Թուրքիային կատաղեցրել են Սիրիայում ԱՄՆ միակողմանի գործողությունները»: