Աբխազիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլն է
Այսօր Աբխազիայում խորհրդարանական ընտրությունների քվեարկության երկրորդ փուլն է: Երկրորդ փուլի գործընթացում ընդհանուր 22 միամանդատ ընտրատեղամաս է ներգրավված: Խորհրդարանի 12 պատգամավոր ընտրվել է արդեն առաջին փուլում մարտի 12-ին:
Վերջին՝ 35-րդ պատգամավորն, ընտրվելու է 2017թ-ի մայիսի 14-ին Գուդաութայում, որտեղ լրացուցիչ ընտրություններ կանցկացվեն: Այստեղ մրցակցում են Լեոնիդ Չամագուան և հայտնի քաղաքական գործիչ, 2011-2014թթ-ի վարչապետ, այն ժամանակվա նախագահ Ալեքսանդր Անկվաբի համախոհ Լեոնիդ Լակերբայան:
Մարտի 12-ի ընտրություններին նրանցից ոչ ոք քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների անհրաժեշտ կեսից ավելին չի հավաքել:
Երկրորդ փուլի “մարտ”. ով է մասնակցում և ինչ սպասել. JAMnews-ի վերլուծությունը