Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ նոյեմբերի 14-ին Երևանից Ստեփանակերտ են ուղևորվել 11 ավտոբուսներ, որոնք տեղափոխել են պատերազմի օրերին Երևանում և Հայաստանի մարզերում ապաստանած քաղաքացիներին:
Մարդկանց տեղափոխումն իրականցվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պայմանավորվածության համաձայն։
Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «հետագա փոխադրումների հետ կապված՝ Երևանում գործող Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»։