Ցույց՝ աշխատանքի իրավունքի պահանջով. Թբիլիսիում Սահմանադրության նախագծի քննարկումը ձախողվել է
Կիսվել
Կիսվել
12:54
Ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում սահմանադրական փոփոխությունների համաժողովրդական քննարկումն այսօր չի կայանա: Խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ սադրանք է տեղի ունեցել, այդ պատճառով էլ նա հանդիպումը շարունակելու իմաստ չի տեսնում:
12:51
Գնացեք Իլյայի ճանապարհով: Վերջ տվեք կոմունիզմին: Կոմունիստները տեղ չունեն Վրաստանում. այս խոսքերով խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում դիմեց մի խումբ երիտասարդների, որոնք եկել էին Սահմանադրության նախագահի քննարկմանը և պահանջում էին աշխատանքային պայմանների բարելավման համար օրենսդրական փոփոխություններ ընդունել: Կոբախիձեն ցույցի մասնակիցներին մեղադրեց վիրավորական վարքի համար:
«Ցուցադրական համերաշխությունը կոմունիստների գյուտն է: Դա ձեր ուղին չէ: Շարժվեք Իլյա Ճավճավաձեի ճանապարհով: Կոմունիզմը Վրաստանում ավարտվել է: Կոմունիզմը գիտելիքների պակասի հետևանք է: Գնացեք դեպի գիտակցությունը, կոմունիստական ուղին ավարտվել է», — հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:
12:41
Վրաստանի Սահմանադրության նախագծի վերջնական քննարկումը Թբիլիսիի ֆիլհարմոնիայի համերգասրահում սկսվեց «Լսարան 115» կազմակերպության անդամների ցույցից: Նրանք դիմեցին սահմանադրական հանձնաժողովի անդամներին՝ կարգախոսներ բացականչելով. «Սահմանադրությունը՝ ժողովրդին», «Չորս հանքափոր»:
Ակցիայի մասնակիցները պահանջեցին Սահմանադրությունում ամրագրել աշխատանքի իրավունքը և ստեղծել աշխատանքի պաշտպանության տեսչություն: Տվյալ պահին ելույթ են ունենում հասարակ քաղաքացիներ՝ քաղաքական գործիչներին կոչ անելով սատարել աշխատավորների իրավունքի պաշտպանությանը: