Համաշխարհային առաջնորդները Փարիզում մասնակցել են Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին
Ավելի քան 70 համաշխարհային առաջնորդ է Փարիզ ժամանել, որտեղ անցկացվում է Առաջին աշխարհամարտում զոհվածների հիշատակի գլխավոր արարողությանը։
Առաջին աշխարհամարտը տեղի է ունեցել 1914 -1918 թթ—ին։ Դրա ընթացքում զոհվել է 9.7 մլն զինծառայող և մոտ 10մլն քաղաքացիական անձ։
• 2008թ—ի օգոստոս։ Պատերազմ՝ Հարավային Օսիայի շուրջ։ Ինչպե՞ս է ամեն ինչ տեղի ունեցել
Կիրակի՝ նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հրավերով ժամանած առաջնորդները մասնակցել են զոհերի հիշատակի միջոցառմանը Ելիսեյան դաշտերի Հաղթական կամարի մոտ գտնվող Անհայտ զինվորի գերեզմանին։
Հարյուր տարի առաջ հենց այս օրը՝ 1918թ-ի նոյեմբերի 11-ին հաշտություն է կնքվել պատերազմող կողմերի միջև։
Փարիզ ժամանած հյուրերի թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Բի—Բի—Սին։
Հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզ են ժամանել նաև Վրաստանի նախագահը տիկնոջ հետ, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը տիկնոջ հետ և Ադրբեջանի արտգործնախարարը։
Այսօր հիշատակի միջոցառումներ են անցկացվում նաև Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ—ում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Հնդկաստանում և այլ երկրներում, որոնց զինվորները զոհվել են Առաջին աշխարհամարտի ժամանակ։