Վրաստանի կառավարության վարչակազմի տարածած տեղեկատվության համաձայն՝ զրույցը կայացել է նախագահի աշխատանքային կաբինետում: Հանդիպման ընթացքում Թրամփն ընդգծել է, որ Վրաստանն ԱՄՆ համար կարևոր երկիր է, որի հետ ռազմավարական հարաբերություններ և գործընկերային կապեր են հաստատվել:
«Կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունների կարևոր հարցեր և ապագա համատեղ ծրագրեր: Հանդիպման ավարտին Վրաստանի վարչապետը հրավիրել է ԱՄՆ նախագահին Վրաստան այցելել նրա համար հարմար ժամանակ», — ասված է Վրաստանի կառավարության վարչակազմի պաշտոնական հայտարարությունում:
Հանդիպումից հետո ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը նույնպես գրառում է արել Twitter-ում. «ԱՄՆ նախագահը ողջունել է Վրաստանի վարչապետին, և հերթական անգամ հաստատել Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքին հավատարմությունը», — հայտարարել է նա: