Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլի արդյունքում ամենաշատ ձայները ստացել են Էմանուել Մակրոնը (23.86%) և Մարին Լը Պենը (21.43%): Երկրորդ փուլում, որը կկայանա մայիսի 7-ին, նրանցից մեկը կդառնա ֆրանսիական պետության ղեկավարը:
Սոցիոլոգիական կանխատեսումների համաձայն՝ այդ զույգում երկրորդ փուլում հաղթում է Էմանուել Մակրոնը 68%-ը 32%-ի դեմ արդյունքով:
Հիշեցնենք, որ Էմանուել Մակրոնը էկոնոմիկայի նախկին նախարարն է, որը ֆրանսիական քաղաքականությունում ներկայացնում է մեղմ, ցենտրիստական ուժը: «Ազգային ճակատի» առաջնորդ Լը Պենն իր հաղթանակի դեպքում խոստանում է փակել Ֆրանսիան իմիգրանտների համար և դուրս բերել այն Եվրամիության կազմից: