Ֆորմուլա-1-ի Ադրբեջանի Գրան պրիի եզրափակչի արդյունքներն անսպասելի էին
Կիսվել
Կիսվել
Հունիսի 25-ին Ադրբեջանում անցկացվել է Ֆորմուլա-1 ավտոմրցաշարի աշխարհի առաջնության 8-րդ փուլի եզրափակիչը` Ադրբեջանի գրան պրին: Առաջինը եզրագիծը հատեց ավստրալացի Դանիել Ռիկարդոն Red Bull-ից, որը տասներորդն էր մեկնարկել: Արծաթը հասավ Mercedes-ի թիմի մարզիկ Վալտերի Բոտասին: Նա առաջին մրցաշրջանում վթարի ենթարկվեց, սակայն արդյունքում կարողացավ 20-րդ դիրքից հասնել երկորդը: Երրորդ տեղը զբաղեցրեց չեմպիոնատի դեբյուտանտ 18-ամյա կանադացի Լենս Սթրոլը «Ուիլյամսից», որը պոդիում բարձրացած ամենաերիտասարդ նորեկը դարձավ:
Առաջնության առաջատարներ Լյուիս Հեմիլթոնն ու Սեբաստիան Ֆեթելը եռյակից դուրս մնացին: Աշխարհի նախկին չեմպիոն բրիտանացի Հեմիլթոնը մեկնարկել էր առաջինը, սակայն առաջատարի դիրքերը զիջեց մեքենայի հետ կաված տեխնիկական խնդիրների պատճառով: Մյուս նախկին չեմպիոն Ֆեթելը 10 վայրկյան stop & go տուգանք ստացավ Հեմիլթոնին բախվելու համար:
Մրցաշարն անցկացվում էր Բաքվի կենտրոնական փողոցներում՝ ներառյալ քաղաքի հին հատվածը: Շրջանի երկարությունը կազմում էր մոտ 6կմ, մեքենաները ժամացույցի սլաքին հակառակ էին ընթանում: Հենց շրջադարձը դեպի Հին քաղաք շատ վարորդներ անվանեցին մայրուղու ամենադժվար հատվածը: «Այստեղ շատ բարդ փողոցային հատված է, և մարզիկը չի կարող իրեն թույլ տալ սխավել, պետք է այնպես ճշգրիտ լինել, ինչպես երբեք», — եզրափակչից առաջ ասել է ապագա մրցանակակիր Բոտասը ադրբեջանական հեռուստաընկերության սպորտային ալիքին:
Հանդիսատեսը գոհ մնաց բավականին հետաքրքիր պայքարով: Ահա մի քանի մեջբերում սոցցանցերից.
«Կարծում եմ՝ Ադրբեջանի Գրան պրիի այսօրվա մրցաշարը մտավ Ֆորմուլա-1-ի պատություն որպես անսպասելի, խելագար, դրամատիկ և սուպերհետաքրքիր»:
«Սա ոչ միայն ոչ ձանձրալի մրցաշար է, այլ “գժանոց”: Մայրուղում չեն հասցնում հավաքել մեքենաների բեկորները, անվտանգության մեքենան 4-րդ անգամ է գնում: Հինգը դուրս մնացին վթարների պատճառով: Երբեք նման բան չեմ տեսել. մրցարշավորդները միմյանց վրա բռունցք են թափահարում… բոլոր մեքենաները ետ են կանչվել փիթ-լեյն, վերանորոգելու համար 10 րոպե ունեին: Այ սա շոու է: Մրցարշավորդները դեռ երկար են հիշելու այս օրը Բաքվում»:
«Մեղկ են բուքմեյքերները: Նրանց բոլոր կանխատեսումները չիրականացան, երևի շատերն են վնասներ կրել նման սենսացիոն արդյունքների պատճառով»:
Ֆորմուլա-1-ի մրցաշարերի անցկացման պայմանագիր Բաքուն կնքել է մինչև 2021թ-ը ներառյալ, և այդ ժամկետը կարող է երկարաձգվել:
Ներակյացնում ենք JAMnews-ի թղթակցի ֆոտոռեպորտաժը իրադարձությունների վայրից: