Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի կորոնավիրուսով վարակվածներն առողջացել են
Հուլիսի 21-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 273-ով և դարձել 35 254:
Մահացել է ևս 12 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 662-ի։
Առողջացել է ևս 704 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 24 206։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 148 180 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ ընդամենը 1 072:
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչները հաղթահարել են կորոնավիրուսը: Այդ մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից․
«Տուն-ինտերնատում իրականացված կրկնակի թեստավորման վերջին պատասխանները փաստում են՝ բոլոր վարակվածներն առողջացել են: Բարեբախտաբար, այս պայքարում կորուստներ չենք ունեցել»։