Վրացի երեք ձյուդոիստ Բեքա Գվինիաշվիլին (-90կգ), Վարլամ Լիպարտելիանին (-100կգ) և Գուրամ Թուշիշվիլին (+100) դարձել են «Մասթերս» շարքի մրցաշարի հաղթող, որն ավարտվել է Սանկտ Պետերբուրգում:
Եզրափակչում Գվինիաշվիլին մենամարտեց աշխարհի 2015թ-ի չեմպիոն Դոնգան Գվակի հետ (Հարավային Կորեա) և իպոնով մաքուր հաղթանակ տարավ: Իպոնով իր հանդիպումն ավարտեց նաև Գուրամ Թուշիշվիլին, որը հաղթեց համաշխարհային վարկանիշի առաջատար Դավիթ Մոուրային Բրազիլիայից: Լիպարտելիանիի մրցակիցը մինչև 100կգ քաշային կարգում աշխարհի ուժեղագույն ձյուդոիստ Միքայել Քորրելն էր Հոլանդիայից:
Ընդհանուր առմամբ, վրացի ձյուդոիստները Սանկտ ՊԵտերբուրգում 5 մեդալ են նվաճել: Մրցաշարի առաջին օրը արծաթը նվաճեց Լաշա Շավդաթուաշվիլին (-73կգ), իսկ Վաժա Մարգվելաշվիլին (-66կգ)՝ բրոնզե մեդալը: