Վրաց-ադրբեջանական սահմանին ձերբակալվել է ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը
Կիսվել
Կիսվել
Մայիսի 25-ի երեկոյան Վրաստանից վերադառնալուց մաքսակետում ձերբակալվել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլին:
Այդ մասին տեղեկատվությունն առաջինը ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիլն: «Բայրամլիի պայուսակ ինչ-որ բան են գցել և ձերբակալել». Այդ մասին նա հասցրել է հաղորդել Քերիմլիին հեռախոսով:
Բայրամլին վերջերս հաճախ էր Վրաստան բուժման մեկնում:
Քերիմլին դիմել է իշխանություններին և կոչ արել նրանց տղամարդավարի պայքարել. «Գոնե կնոջ հանդեպ այդպիսի տղամարդուն անվայել մեթոդներ մի կիրառեք: Հիշեք, որ այդ ամենի համար պատասխան եք տալու», — Քերիմլիի խոսքերն է մեջբերում Ադրբեջանում արգելափակված «Մեյդան TV» կայքը:
«Գյոզալ Բայրամլիին հարցաքննում են Պետանվտանգության ծառայության աշխատակիցները», — հաղորդել է իրավապաշտպան Օգթայ Գյուլաիևը: «Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության՝ նրա պայուսակում 10 հազար ԱՄՆ կեղծ դոլար է «հայտնաբերվել»», — գրել է Գյուլալիևն իր ֆեյսբուքյան գրառման մեջ:
Դեպքի վայր մեկնած Ժողովրդական ճակատ կուսակցության Գերագույն մեջլիսի նախագահ Նուրեդդին Մամեդլին հաղորդել է, որ, ըստ վերջին տվյալների, Բայրամլիին տարել են Շամքիր քաղաք, որտեղ գտնվում է սահմանապահ զորքերի շտաբը: «Ըստ ամենայնի, նրան փորձում են մեղադրել մաքսանենգության համար», — Մամեդլիի խոսքերն է մեջբերում Ադրբեջանում արգելափակված մեկ այլ կայք՝ «Ռադիո Ազադլիգը»: