Վրաստանում արդեն 23 հիվանդ կորոնավիրուսով վարակված կա։ Այդ տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կառավարական կայքում։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք նրանց թվում Վրաստանի քաղաքացիներ կան, որոնց այսօր երկու հատուկ չվերթով Հռոմից Թբիլիսի են տեղափոխվել։
Տվյալ պահին կարանտինում է 126 մարդ, ստացիոնար հիվանդանոցներում բժիշկների վերահսկողության տակ է 46 հիվանդ։ Կորոնավիրուսով 23 վարակվածներից երկուսի վիճակը միջին ծանրության է։