Վրաստանում կորոնավիրուսի բռնկման պատճառով մեկուսացված է երկու քաղաք՝ Մառնեուլին և Բոլնիսին
Կիսվել
Կիսվել
Վրաստանի Քվեմո Քարթլի շրջանի երկու քաղաք՝ Մառնելուին
և Բոլնիսին, կարանտինի գոտի են հայտարարվել մարտի 23–ից։ Այնտեղ տանող բոլոր
ճանապարհները փակվել են ոստիկանության կողմից նախորդ օրվա երեկոյից։
Էքստրեմալ միջոցների կիրառման պատճառ է դարձել տեղի 62-ամյա բնակիչը, որը կորոնավիրուսով է վարակվել։ Ենթադրվում է, որ հետագա վարակումը տեղի է ունեցել ծիսական միջոցառման ժամանակ, որին մասնակցել են տասնյակ մարդիկ։
Նա սկզբից հոսպիտալացվել է
«Ջեո հոսպիտալ» տեղի հիվանդանոց, այնուհետև՝ ծանր վիճակում տեղափոխվել է Թբիլիսիի
համալսարանական հիվանդանոց։
Նա հինգ անձանցից մեկն է,
որի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել մարտի 22–ին։
Ընդհանուր առմամբ, մարտի 23–ին Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 54 դեպք, երեք հիվանդ ապաքինվել է։ Կարանտինի մեջ է 1,966 մարդ, ստացիոնար բուժման մեջ է 259 մարդ։ Մարտի 21–ին երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։
Իրավիճակը բարդացնում է
այն, որ դեռևս չի հաջողվում պարզել վարակման աղբյուրը։ Ենթադրություններից մեկն
այն է, որ հիվանդի քույրն է պատճառը, որը վերջերս է Ադրբեջանում եղել, սակայն
թաքցրել է դա շրջապատից։ Բժիշկները դեռևս սապսում են թեստավորման արդյունքներին։
Պարզվել է, որ այդ կինը մարտի 13–ին բուժօգնության է դիմել Մառնեուլիի «Ավերսի» հիվանդանոց, սակայն չի ասել, որ նոր է վերադարձել Ադրբեջանից։
«Այն, որ երկրի ներսում վարակում է տեղի ունեցել, ամենալուրջ խնդիրն է։ Մենք այն անվանում ենք «անցում դեպի ներքին մակարդակ»», – լրագրողներին ասել է վարչապետ Գիորգի Գախարիան։