Տեղացիներից մեկն Ազատություն ռադիոկայանին հաղորդել է, որ սահմանապահները սողանքի մասին հաղորդել են գյուղապետարանին, որն էլ խնդրել է տեղացիների մի մասին լքել իրենց տները:
• Արդեն երկար տարիներ քննարկում է ընթանում Նենսկրա գետի վրա Վրաստանում ամենախոշոր հիդրոէլեկտրակայանի շինարարության թեմայի շուրջ: Կայանի նախագիծն արդեն պատրաստ է: Կառավարությունը «կանաչ լույս» է վառել 280 մեգավատ հզորությամբ հիդրոէլեկտրակայանի շինարարության համար 2015թ-ին: Շինարարությունը պետք է սկսվեր 2017թ-ին, սակայն տեղացիներն ու ակտիվիստ-բնապահպանները հայտարարում են, որ այդ շինարարությունը բնապահպանական աղետի կհանգեցնի: