Վրաստանի Գերագույն դատարանի մեծ կոլեգիան գլխավոր ընդդիմադիր «Ռուսթավի-2» հեռուստաալիքի գործով վճիռ է կայացրելվերադարձնել այն նախկին սեփականտերերին: Հեռուստաընկերության 60% մասնաբաժինը փոխանցվել է Քիբար Խալվաշիին, 40-ը՝ «Պանորամա» ԲԲԸ-ին: Վճիռը վերջնական է և չի կարող բողոքարկվել:
Հեռուստաընկերության ղեկավարությունը, լրագրողներն ու ընդդիմադիր քաղաքական կուսակցություններն ու ոչ կառավարական հատվածի մեծ մասն անհիմն է համարում Քիբար Խալվաշիի պահանջները (որը հավատարիմ է ներկայիս իշխանություններին), և հեռուստաընկերության գործով դատական գործընթացը կապում է անկախ հեռուստաալիքը վերահսկողության տակ առնելու իշպանության փորձի հետ:
Ինչպես հայտարարել է հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվամարիան, «Ռուսթավի-2»-ի ղեկավարությունը պատրաստվում է դիմել Վրաստանի Սահմանադրական դատարան, ինչպես նաև՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով կասեցնել Գերագույն դատարանի որոշման կատարումը: Ինչպես հայտարարել է Գվամարիան, Վրաստանի կառավարությունը «իր իշխանության ապալեգիտիմացման ճանապարհն է բռնել», և «Վրաստանի ժողովուրդը պետք է մտածի այն մասին, թե արդյո՞ք խոսքի ազատությունն է իրեն պետք, թե՞ Բիձինա Իվանիշվիլին (նախկին վարչապետ, միլիարդատեր, իշխող կուսակցության ոչ ֆորմալ առաջնորդ)»:
Հեռուստաընկերության տեղեկատվության համաձայն՝ դատավճռի հայտարարումից հետո հեռուստաընկերության շենքի մոտ սկսեցին հավաքվել դրա կողմնակիցները: Ողջ օրվա ընթացքում «Ռուսթավի-2»-ի կողմնակիցներն ակցիա են անցկացրել Գերագույն դատարանի շենքի մոտ:
«Ռուսթավի-2» գլխավոր ընդդիմադիր հեռուստաընկերության շուրջ ընթացող վեճն արդեն շարունակվում է 2 տարի: Հեռուստաընկերության նախկին սեփականատեր Քիբար Խալվաշին պահանջում է վերադարձնել այն, քանի որ նա վաճառել էհեռուստաընկերությունը նախկին իշխանությունների ճնշման տակ: Հունիսին Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել քաղաքային դատարանի որոշումը հեռուստաընկերությունը Խալվաշիին վերադարձնելու մասին: «Ռուսթավի-2»-ի փաստաբանները բողոքարկել են այդ որոշումը Գերագույն դատարանում: