Մեզեմը Հայաստանի հետ սահմանին է: Գյուղը հայկական դիրքերից փոքր լիճ է բաժանում, իսկ պարզ եղանակին դրանք կարելի է տեսնել անզեն աչքով:
Մեզեմ գյուղում 40-45 ընտանիք է ապրում, այն Ղազախի շրջանի ամենափոքր գյուղերից է: Մարդիկ այստեղ ապրում են անասնապահությամբ և հողագործությամբ: Թե մեկով, թե մյուսով, նրանք զբաղվում են կրակոցների ներքո: Գյուղացիներից մեկի խոսքով, «դրանք տարբերություն չեն դնում, կրակում են և ցերեկը, և գիշերը»:
Մարդիկ ասում են, որ տեղի իշխանությունները հատուկ ցանկապատ էին մտադիր կառուցել կրակոցներից պաշտպանվելու համար, ինչին գյուղացիներն, իհարկե կողմ են: Սակայն դեռևս ամեն ինչ նախկինի պես է:
Մանկական խաղահրապարակի մուտքի մոտ ցուցանակ է փակցված. Կարմի խաչը երաշխավորում է, որ այստեղ անվտանգ է: Սակայն խաղահրապարահի սահմաններին այլ ցուցանակներ կան այն մասին, որ մնացած տարածքում պետք է զգույշ լինել:
Գյուղի դպրոցի պատը:
«Անվտանգ խաղահրապարակ»:
Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի է ունեցել 1991–1994 թթ.: Զինադադարի ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե ֆակտո անկախ պետություն է, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության կողմից, այդ թվում նաև՝ Հայաստանի: Ադրբեջանը Ղարաբաղն ու պատերազմի ընթացքում գրավված հարակից տարածքները համարում է “օկուպացված և պահանջում է վերադարձնել դրանք:
2016թ. հակամարտության գոտում սրացումը տևել է ապրիլի 2-ից 5-ը: Ապրիլի 5-ին կողմերը կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն են ձեռք բերել, սակայն փոխհրաձգությունը շարունակվում է փոքր մասշտաբներով: Ադրբեջանն ու Հայաստանն իրար մեղադրում են պայմանավորվածությունը խախտելու համար:
Հակամարտության կողմերի պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկատվությունն իրարամերժ է և թույլ չի տալիս պատասխանել այն հարցին, թե ով է սկսել ռազմական գործողությունները, ով՝ պատասխանել: Միջազգային աղբյուրները դեռևս նույնպես չեն կարողանում պատասխանել այդ հարցին:
Հոդվածում արտահայտած մտքերը փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ: