Ռուսաստանի նախագահն առաջին անգամ խոստովանել է, որ թոռներ ունի: Նա արել է դա ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում, որը ֆիլմ է նկարահանել Ռուսաստանի նախագահի մասին:
Պուտինն ասել է, որ շատ է սիրում իր թոռներին, սակայն, ցավոք, քիչ ազատ ժամանակ ունի նրանց հետ անցկացնելու համար:
Այս հայտարարությունը կարելի է սենսացիոն համարել, քանի որ մինչ այս Ռուսաստանի նախագահի անձնական կյանքի հետ կապված ամեն ինչ խորը գաղտնիք էր:
Հստակ հայտնի է միայն, որ Վլադիմիր Պուտինը երկու աղջիկ ունի՝ Մարիան և Եկատերինան:
Արևմտյան և ռուսական լրատվամիջոցների բազմաթիվ հաղորդագրությունների (պաշտոնապես չհաստատված) համաձայն՝ ավագը՝ Մարիան, ապրում է ամուսնու հետ Հոլանդիայում, վերջինս հոլանդացի գործարար է: Նա ժամանակին «Գազպրոմ» խոշորագույն ռուսական պետական ընկերության Տնօրենների խորհրդի կազմ էր մտնում:
Կրտսերը՝ Եկատերինան, ղեկավարում է «Իննոպրակտիկա» ընկերությունը, որը բազմամիլիոնանոց պայմանագրեր է ստանում խոշորագույն ռուսական պետական ընկերություններից: Ամուսնացած է գործարար Կիրիլ Շամալովի՝ Պուտինի պատանեկության ընկերոջ որդու հետ: 2013թ-ից սկսած, երբ տեղի ունեցավ նախագահի դստեր հարսանիքը, Կիրիլ Շամալովը դարձավ «Սիբուր» պետության կողմից վերահսկվող ընկերության 17%-ի տերը, ինչև կազմում է 2.85մլրդ դոլար:
Հիշեցնենք, որ իր աղջիկների մոր՝ Լլյուդմիլա Պուտինայի հետ Ռուսաստանի նախագահը բաժանվել է 2013թ-ին: Դրանից մի քանի տարի առաջ Վլադիմիր Պուտինը քննադատում էր «Մոսկովսկի կորեսպոնդենտ» թերթում հայտնված հրապարակման փաստը, որը պատմում էր մարմնամարզուհի Ալինա Կաբաևայի հետ նրա սիրավեպի մասին, սակայն այդ փաստը Պուտինը երբեք չի հերքել:
Ռեժիսոր Օլիվեր Սթոուն, նրա “Հարցազրույց Պուտինի հետ” ֆիլմի ցուցադրությունը կսկսվի Showtime ծրագրում 2017թ-ի հունիսի 12-ից: CreditKomandir, via Showtime