Որքա՞ն արագ եք հավաքում Ռուբիկի խորանարդը: Մեր էքսպրես-հարցման արդյունքի համաձայն՝ հիսունից ընդամենը երեք հոգի դա կարող են անել 10 րոպում: Տասը հոգի այդ խնդիրը լուծում են մեկ օրվա մեջ, իսկ բացարձակ մեծամասնությունը խոստովանում է, որ դա նրանց հետաքրքիր չէ: Ռուբիկի խորանարդի հետ առաջին ծանոթության ժամանակ նրանք խաղալիքն անարդյունք այսուայնկողմ են պտտել: Եվ «գլուխ չեն դրել»:
Բայց դա ի դեպ մարզաձև է: Սպիդկուբինգը՝ Ռուբիկի խորանարդը արագ հավաքելը Բաքվում, այսպես ասենք, չափավոր է տարածված:
«Բաքվի աշուն -2016» մրցաշարը սպիդկուբերների արդեն հինգերորդ մրցամարտն է, այն անցկացվում է 2012թ-ից: Եվ չնայած որ մրցումներին շատ հանդիսատես չկար, մասնակիցները ֆանտաստիկ ոգևորություն ցուցաբերեցին. մրցաշարը 5 ժամ տևեց: Լավագույն արդյունքները՝ 10 վայրկյան երկու ձեռքով և 22 վայրկյան մեկ ձեռքով: Երկու ռեկորդների հեղինակն էլ Ջավիդ Նաբիզադեն է: