Սկանդալ համերգին և երկու փառատոն
Որբաթ, շաբաթ և կիրակի օրերին անկացվեց երկար սպասված «Ֆորմուլա 1» առաջնությունը: Պետական հեռուստաալիքները կենտրոնացել էին զբոսաշրջիների հետ հարցազրույցների վրա, քանի որ նման մասշտաբի միջոցառումն ադրբեջանական լրատվամիջոցներում էյֆորիա է առաջացնում՝ զբոսաշրջային բումի կապակցությամբ:
Այս լուսանկարում երևում է, թե որքան մարդ էր եկել մրցաշարը դիտելու:
Իսկ այս լուսանկարում՝ թե որքան մարդ էր հավաքվել բուլվարում երեկոյան, որտեղ կարող էին ներկա լինել միայն տոմսեր ունեցողները:
Փոխարենը շատերը համերգներին էին եկել՝ անտեսելով «Ֆորմուլա 1»-ը. ուրբաթ՝ Քրիս Բրաունի, շաբաթ՝ Էնրիկե Իգլեսիասի և կիրակի՝ ֆարել Ուիլյամսի: Էնրիկե Իգլեսիասի համերգին սկանդալ տեղի ունեցավ. երկտասարդ երկպագուն հաջողացրել էր բեմ բարձրանալ և մի լավ գրկել իր կուռքին: Սոցցանցերում անպահաղ մեկնաբանություններ հայտնվեցին՝ «Եվ սա մեր ապագան է», «Ո՞վ է նրան այսպես դաստիարակել», «Դե լավ, գրկում ես, գրկիր, ոտքերդ ինչո՞ւ ես գետնից կտրում»: Եվ միանգամից հակադարձող ալիք բարձրացավ. «Եթե ադրբեջանցիներն, ովքեր զայրանում են, որ աղջիկը գրկել է Իգլեսիասին, երեկոյան իրար գրկեին ու ամբողջ գիշեր սիրով զբաղվեին, այս ամենը նրանց այդքան չէր անհանգստացնի»:
Հետո պարզվեց, որ աղջիկն իտալացի զբոսաշրջիկ է, և բոլորը հանգստացան:
Պակաս պաշտոնական միջոցառումներ անցկացվեցին արվարձաններում: Color Fest փառատոնը, ինչպես կազմակերպիչներն են նշում, նվիրված էր «հնդկական Հոլի տոնին», որն աշխարհում հայտնի ներկերի փառատոն է, գարնան հինդուիստական տոն:
Երիտասարդությունը հավաքվել էր Բաքվի արվարձանում՝ Նովխանում միմյանց վրա ներկեր լցնելու և ուրախանալու համար: Կրկին կազմակերպչական խնդիրներ եղան. սկզբից հատուկ ավտոբուսներ էին խոստացել, սակայն հետո մասնակիցները ստիպված էին տեղ հասնել հասարակական տրանսպորտով: Բացի այդ, մասնակիցների տարիքային նվազագույն շեմ չկար, այդ պատճառով էլ դեռահասներն իրենց անհարմար էին զգում 8-9 տարեկանների շրջապատում:
«Կոմիքսների աշխարհ» կազմակերպությունը, որին աջակցում էին այնսպիսի էջեր, ինչպիսիք են Zeon Games, Citadelle, LF komics and manga, «ANIME & GEEK Cosplay Beach Party» անցկացրեց բաքվի Շիխովո ծովափում, որտեղ հավաքվել էին կոմիքսների, համակարգչային խաղերի և անիմեների սիրահարները: Ցանկացողները կարող էին մրցել իրենց հոբիների վերաբերյալ գիտելիքներով՝ վիկտորինայի հարցերին պատասխանելով, ինչպես նաև գնել կոմիքսներ, որոնք հազվադեպ են հանդիպում ադրբեջանական խանութներում: Սակայն, դատելով միջոցառմանը եկածների թվով՝ այդ խնդրի լուծումը ժամանակի հարց է:
Հրապարակվել է 20.06.2016