Ռուսաստանում օրենք են ընդունում, որը թույլ է տալիս երկրում անջատել ինտերնետը
Ռուսաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ օրենք է ընդունել, որը թույլ է տալիս երկրում անջատել ինտերնետը։
Օրենքի էությունը
Ֆորմալ առումով խոսքը գնում այն մասին, թե ինչպես է գործառնելու ռուսական հատվածը, եթե այն անջատվի համաշխարհային ցանցից։
Իրականում օրենքը թույլ է տալիս Ռուսաստանի տարածքում օգտատերերին մեկուսացնել համացանցից առանց դատարանի որոշման։
Մինչ օրս ինտերնետի ողջ պատմության ընթացքում չի գրանցել որևէ դեպք, երբ երկիրն արտաքինից աջատվում է դրանից։
Աշխարհում համացանցի կարգավորման առավել խիստ կանոններ են գործում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հյուսիսային Կորեան, Չինաստանը, Թուրքմենստանը։
• Ուկրաինայի նախագահը հրաման է ստորագրել ռուսական կայքերի և սոցցանվերի արգելափակման մասին
Նախապատրաստություն և քրեական համատեքստով հեղինակներ
Ռուսաստանում համացանցի վրա այսպիսի «գրոհներ» պարբերաբար տեղի են ունենում, սակայն վերջին ժամանակներս ավելի հաճախակի են դարձել։ Երկու շաբաթ առաջ դրա քննադատների թվին է միացել Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլը։
Ռուսական համացանցի ինքնավար գործառնության մասին օրենքը հետաքրքիր հեղինակներ ունի՝ խորհրդարանի ներքին պալատի անդամ Անդրեյ Լուգովոյն ու վերին պալատի անդամ Անդրեյ Կլիշասը։
Լուգովոյը միջազգային հետախուզման մեջ է․ Մեծ Բրիտանիայի իշխանությունները նրան մեղադրում են Լոնդոնում ռադիոակտիվ նյութի կիրառմամբ ռուս ընդդիմադիր գործիչ Աելքսանդր Լիտվինենկոյի հանդեպ մահափորձի կազմակերպման համար։
Կլիշասը վերջերս դարձել է մի հետաքննության հերոս, որն իրականացրել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը (ռուսական ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու կազմակերպությունը)։ Դրանում Կլիշասը մեղադրվում է մեքենայությունների մասնակից լինելու և հարկերից խուսափելու համար։
Ընդհանուր միտում
Սա առաջին օրենքը չէ, որը սահմանափակում է Ռուսաստանի տարածքում օգտատերերի իրավունքները։ Իշխանություններն այլ հնարավորություններ էլ ունեն, օրինակ․
• «մոռացության իրավունքի» մասին օրենքը, որը թույլ է տալիս ջնջել վարկաբեկող տեղեկությունները,
• օրենք, որն արտասահմանյան ընկերություններին պարտավորեցնում է օգտատերերի մասին բոլոր տվյալները պահել Ռուսաստանի տարածքում,
• օրենք, որը թույլ է տալիս արգելափակել տեղեկատվական աղբյուրներն առանց դատարանի որոշման,
• օրենք, որը ռուս զինվորականներին արգելում է օգտվել սմարթֆոններից և սոցցանցերում էջեր ունենալ։
Բացի այդ, անցյալ տարի ռուսական իշխանությունները փորձ կատարեցին անջատել Telegram մեսենջերը, որը հրաժարվել էր համագործակցել հատուկ ծառայությունների հետ։ Ճիշտ է, այդ փորձը հաջողություն չունեցավ․Telegram-ը շարունակում է աշխատել։
Արձագանքը
Համացանցի ռուսաստանցի օգտատերերն իշխանությունների նոր նախաձեռնությունը գնահատեցին բավականին քննադատորեն․
«Հիմա ագելված աղբյուրների բոլոր արգելափակումները հեշտությամբ շրջանցվում են proxy-ի և vpn, ինչպես նաև ամպային տեխնոլոգիաների միջոցով։ Երբ ցանցն ամբողջությամբ մեկուսացվի արտաքին աշխարհից և սպիտակ ցուցակը միացվի, ոչ մի տեխնոլոգիաներ չեն օգնի մտնել արտաքին կողմից «արգելված» որևէ կայք, օրինակ՝ Ֆեյսբուք, որը կդառնա առաջին զոհերից մեկը»։
«Միջին դարերը գալիս են»։
«Սա համացանցը ոչ թե արտաքին, այլ ներքին կողմից անջատելու մասին օրենք է»։
Սակայն սոցցանցերում ամենատարածված արձագանքը ծիծաղն է։
«Ինքնավար ռուսական ինտերնետն ընդամենն առաջին քայլն է։ Հետո գալու է բազմապատկման ինքնիշխան աղյուսակն ու Մենդելեևի բացառիկ ռուսական աղյուսակը»։
«Համացանցի՜ց են վախեցել։ Ավելի լավ է կարդաք, թե ձեր մասին ինչ են գրում ցանկապատերի վրա»։
«Այս ամենը կիսամիջոցներ են։ Ընդհանրապես պետք է էլեկտրականությունն արգելել»։
«Վախենալ պետք չէ։ Համացանցի անջատման բյուջեն կուտեն, և վերջ»։