Ռուսաստանը Հայաստանին 100մլն դոլարի նոր վարկ կտրամադրի զինամթերք գնելու համար: Ընդ որում, նույն նպատակով ռուսական կողմից վերցված 200մլն դոլար վարկի հետ ամեն ինչ կարգին չէ. Հայաստանը դեռևս չի ստացել դրանով գնված զենքն ու չի մարել վարկը:
Նոր վարկի մասին համաձայնագիրն արդեն հաստատվել է Հայաստանի նախարարների կաբինետի կողմից: Ինչպես և նախորդ անգամ, գումարը տրամադրվում է միայն ռուսական արտադրության և արտոնյալ գներով զենք գնելու համար:
Հայ փորձագետները չեն շտապում մեկնաբանել զենք գնելու մասին լուրը:
Նշվում է, որ, առաջին հերթին, դեռ հայտնի չէ, թե ինչ տեսակի զինամթերք է ձեռք բերելու Հայաստանը: Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն այդ առթիվ ասում է, որ «բնավ պարտադիր չէ, որպեսզի Հայաստանը գնի այն, ինչ ունի Ադրբեջանը»:
Երկրորդ հերթին, նախորդ՝ ավելի մեծ վարկը ստորագրվել է դեռևս 2015թ-ին, սակայն գնված զենքը մինչև հիմա ողջ ծավալով Հայաստան չի ուղարկվել:
«Ռուսական զենքին այլընտրանք կա, աշխարհում ավելի որակյալ արտադրողներ էլ կան: Սակայն Ռուսասատնն ուզում է, որպեսզի Հայաստանն ամբողջությամբ կախված լինի իրենից, նա չի ուզում Հայաստանը ձեռքից բաց թողնի, անգամ եթե խոսքը գնում է ամենաաննշան գումարների մասին», — ասում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
Պլանավորվում է, որ հայկական կողմը տարեկան 3% տոկոսադրույքով վարկը կմարի 15 տարում: