08.11.2017 Ռուս արտիստներն Ուկրաինայում ելույթ ունենալու համար պետք է ուկրաինական անվտանգության ծառայության թույլտվությունը ստանան Կիսվել Կիսվել Atlas Weekend փառատոնը Կիևում: Լուսանկարն՝ Ալեքսանդր Պոլենկոյի, Հրոմադսկոյե Ուկրաինայում համերգով հանդես գալ ցանկացող յուրաքանչյուր ռուս արտիստ պետք է ստանա ուկրաինական անվտանգության ծառայության հաստատումը: Ինչպես հաղորդում է Հրոմադսկոյեն, «Ագրեսոր երկրի քաղաքացիների մասնակցությամբ հյուրախաղային միջոցառումների կազմակերպման և անցկացման առանձնահատկությունների մասին» օրենքը նոյեմբերի 7-ին ստորագրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Օրենքն ընդունվել է Գերագույն Ռադայի կողմից հոկտեմբերի 5-ին: Փաստաթղթի համաձայն՝ ռուս արտիստների հյուրախաղերի կազմակերպիչները պարտավոր են տեղեկացնել Ուկրաինայի անվտանգության ծառայությանը նրանց ժամանման մասին ելույթից 30 օր առաջ: Փաստաթուղթն արգելում է այն ելույթները, որոնք «գովաբանում են կամ պրոպագանդում ագրեսոր պետությունն ու նրա իշխանությունը (և առանձին ներկայացուցիչներին) և նրանց գործողությունները, որոնք ագրեսոր պետության դրական կերպար են ստեղծում, արդարացնում կամ իրավաչափ են համարում Ուկրաինայի տարածքի օկուպացիան»: Ռուս արտիստների հյուրախաղերն օրենսդրորեն սահմանափակելու գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ այս ամառ ՌԴ 7 արտիստների արգելեցին ելույթ ունենալ Ուկրաինայում: Ինչպես հաղորդում է Հրոմադսկոյեն, 2017թ—ին Ուկրաինայում մի քանի աղմկոտ սկանդալ է եղել, որոնք կապված են եղել ռուս արտիստների հետ, օրինակ ռեփեր Բաստան և Anakondaz խումբը ելույթ են ունեցել Կիևում օկուպացված Ղրիմում տված համերգներից հետո: Նոր օրենքը տարածվում է ոչ միայն երաժիշտների վրա, այլև բոլոր այն արտիստների, որոնք ելույթ են ունենում հանրության առջև: Այն վերաբերում է նաև նրանց, ովքեր ստեղծագործության հեղինակներ են, սցենարներ, տեքստ, երկխոսություններ են գրել, բեմադրող ռեժիսորներ են, պրոդյուսերներ են և այլն: Օրենքի խախտման համար պատասխանատվությունը դրվում է համերգների կազմակերպիչների վրա, որոնք պետք է տուգանք վճարեն 6-12 հազար դոլարի չափով: Go to top
Հազարավոր ցուցարարների հանդեպ բռնություններ և ձերբակալություններ Թբիլիսիում․ լուսանկարներ և տեսանյութ