Ռուսաստանի Դաշնության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ դեկտեմբերի 28-ին չորս հայ գերիներ վերադարձել են Հայաստան, երկուսը՝ Ադրբեջան։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ հայ գերիների վերադարձի մասին հարազատներն արդեն տեղեկացվել են։
«Գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկակական ու բարոյահոգեբանկան աջակցություն», — Facebook-ի իր էջում գրել է փոխվարչապետը։
Նա հավաստիացնում է, որ գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է:
Ավելի վաղ` դեկտեմբերի 14-ին, հայրենիք են վերադարձվել 44 հայ և 14 ադրբեջանցի գերիներ։ Նրանց թվում էին ոչ միայն արցախյան երկրորդ պատերազմի (2020 թ․ սեպտեմբերի 27 — նոյեմբերի 10) ընթացքում, այլ նաև դրանից առաջ գերեվարվածները։